Ո՞վ ենք մենք

Մենք «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»-ի (Philip Morris International) ձեռնարկությունների հավաքական խմբի անդամ ենք: Խմբի բոլոր փոխկապակցված անդամները նշված են այստեղ, ինչպես նաև նշված են տվյալների պաշտպանության հարցերով զբաղվող պատասխանատուի կոնտակտային տվյալները՝ ըստ համապատասխանության: Խնդրում ենք օգտագործել այս մանրամասները, եթե ցանկանում եք կապվել մեզ հետ:

Մեր տվյալները (անունը, հասցեն և այլն) կտրամադրվեն Ձեզ առանձին՝ Ձեր մասին տեղեկատվության հավաքման ժամանակ (կամ տեղեկության հավաքումը հաստատելու համար), օրինակ՝ հավելվածի կամ կայքի ծանուցագրում, էլ. փոստում կամ մեր միջև կնքված պայմանագրում, որը պարունակում է այս ծանուցագրի հղումը:

«Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» (Philip Morris International) կամ PMI (ՖՄԻ) նշանակում է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»՝ առաջատար միջազգային ծխախոտային ընկերությունների խումբ: Այն կազմված է մի շարք ընկերություններից կամ «մասնաճյուղերից»:

ՖՄԻ-ի մասնաճյուղեր. «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ընկերությունների խմբի յուրաքանչյուր անդամ հանդիսանում է «ՖՄԻ-ի մասնաճյուղ»: «Մենք» (կամ «մեզ» կամ «մեր») վերաբերում է ՖՄԻ-ի մասնաճյուղին, որն առաջինն է հավաքել Ձեր մասին տեղեկություններ:

ՖՄԻ-ի ապրանք՝նշանակում է մեր կամ ՖՄԻ-ի այլ մասնաճյուղի արտադրանք:

Ինչպե՞ս ենք մենք տեղեկություններ հավաքում Ձեր մասին

Մենք կարող ենք տեղեկություններ հավաքել Ձեր մասին տարբեր ձևերով:

  • Դուք կարող եք մեզ ուղղակիորեն տեղեկատվություն տրամադրել (օր.՝ ձևաթուղթ լրացնել, զանգահարել մեզ կամ բջջային հավելվածի միջոցով մեզ համար վերբեռնել տեղեկատվություն):
  • Մենք կարող ենք տեղեկություն հավաքել ՖՄԻ-ի էլեկտրոնային սարքից, եթե Դուք որոշեք մեզ տեղեկություն ուղարկել:
  • Մենք կարող ենք տեղեկություն հավաքել ինքնաբերաբար, երբ Դուք օգտագործում եք մեր համակարգերը, կամ մենք հաղորդակցվում ենք Ձեզ հետ (օրինակ, երբ Դուք օգտագործում եք ՖՄԻ-ի հավելված կամ վեբ-կայք, կամ երբ մենք օգտագործում ենք տեխնոլոգիաներ՝ դիտարկելու, թե երբ եք ստանում կամ բացում էլ. նամակներ կամ ստանում SMS հաղորդագրություններ):
  • Մենք կարող ենք նաև տեղեկատվություն ստանալ երրորդ կողմերից (օր.՝ հանրային հասանելի տեղեկատվություն՝ սոցիալական մեդիայի հարթակներում, ինչպիսիք են Facebook-ը և Twitter-ը կամ վիճակագրական տեղեկատվություն որոշակի աշխարհագրական տարածքների բնակչության մասին):
  • Օրինակ՝ օրենքով թույլատրված դեպքերում մենք կարող ենք Ձեր մասին տեղեկություններ ստանալ երրորդ կողմերից հավաքագրված համակցված տեղեկություններից: Սա կարող է ներառել, օրինակ, վիճակագրական տեղեկատվություն որոշակի աշխարհագրական տարածքների մարդկանց մասին:

Այս ծանուցագրում հղում ենք կատարում բոլոր այն մեթոդներին, որոնցով Դուք կապվում եք մեզ հետ՝ որպես «ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետեր»: ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերը ներառում են և՛ ֆիզիկական (օրինակ՝ ՖՄԻ-ի գրասենյակներ, մանրածախ կետեր և միջոցառումներ, հաճախորդների հետ կապի կենտրոններ), և՛ հաղորդակցություն ապահովող թվային կետեր (օրինակ՝ հավելվածներ և վեբ-կայքեր):

Մենք կարող ենք հավաքել տեղեկատվություն, որը Դուք ուղղակիորեն տրամադրում եք: Որպես կանոն` սա տեղի է ունենում, երբ Դուք՝

  • գրանցվում եք մեր տվյալների բազայի անդամ դառնալու համար (ներառյալ հավատարմության ծրագրերը), որը կներառի տարիքի ստուգման իրականացում (սա կարող է լինել, օրինակ` անձամբ, հավելվածի միջոցով կամ առցանց),
  • պահանջում եք տեղեկատվություն մեր արտադրանքի մասին, որը կարող է ներառել տարիքի ճանաչում (սա կարող է լինել Ձեր դեմքի համակարգչային վերլուծությունը հավելվածի միջոցով կամ առցանց),
  • գնում եք ՖՄԻ-ի ապրանքներ կամ ծառայություններ մանրածախ խանութում,
  • ներբեռնում կամ օգտագործում եք ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող թվային կետ (օրինակ՝ հավելված կամ վեբ-կայք),
  • կապվում եք մեզ հետ հաղորդակցություն ապահովող կետի կամ էլ. փոստի, սոցիալական մեդիայի կամ հեռախոսի միջոցով,
  • գրանցում եք սարքը մեզ մոտ,
  • բաժանորդագրվում եք ՖՄԻ-ի վահանակի պորտալին,
  • գրանցվում եք ՖՄԻ-ի մամլո հաղորդագրություններ, էլեկտրոնային փոստով ծանուցումներ կամ մարքեթինգային հաղորդակցում ստանալու համար,
  • մասնակցում եք ՖՄԻ-ի հարցումներին կամ (օրենքով թույլատրված դեպքերում) ՖՄԻ-ի մրցույթներին կամ գովազդային ակցիաներին կամ
  • մասնակցում եք մի միջոցառման, որը կազմակերպել է ՖՄԻ-ի մասնաճյուղը:

Մենք կարող ենք տեղեկություն հավաքել էլեկտրոնային սարքից, եթե Դուք որոշեք տեղեկությունը մեզ ուղարկել: Սա կարող է փոխանցվել մեզ համացանցին ուղղակի կապակցման միջոցով կամ մեր հավելվածներից մեկի միջոցով, որը գուցե ներբեռնեք:

Մենք կարող ենք ինքնաբերաբար տեղեկություններ հավաքել Ձեր մասին: Որպես կանոն` սա տեղի է ունենում, երբ Դուք՝

  • այցելում եք մի խանութ, որը վաճառում է ՖՄԻ-ի ապրանքներ (օր.՝ հավաքելով Ձեր տվյալները վճարման պահին կամ խանութում գտնվող սենսորների միջոցով, որոնք կապակցվում են բջջային տեխնոլոգիային),
  • մասնակցում եք մի միջոցառման, որը կազմակերպել է ՖՄԻ-ի մասնաճյուղը (օրինակ՝ միջոցառման ժամանակ գնումների/վաճառքի միջոցով) կամ միջոցառման վայրում գտնվող սենսորների միջոցով, որոնք կապակցվում են բջջային տեխնոլոգիային),
  • շփվում եք մեզ հետ (օրինակ՝ ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետի կամ սոցիալական մեդիայի հարթակների միջոցով),
  • օգտագործում եք ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետեր (օր.՝ հետևելու մեխանիզմների միջոցով (ինչպիսիք են թխուկները և վեբ-փարոսները/փիքսելները), որտեղ որ մենք օգտագործում ենք դրանք, որոնք Դուք ստանում եք ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետից օգտվելիս կամ մեզանից էլեկտրոնային նամակ կամ SMS հաղորդագրություն ստանալիս),
  • օգտագործում եք երրորդ կողմերի կայքերը (օրինակ՝ օգտագործելով վերը նշված կետում նկարագրված տեխնոլոգիային նման տեխնոլոգիա, որը Դուք ստանում եք ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետ այցելելիս կամ մեզանից էլ. նամակ ստանալիս) կամ
  • հրապարակային գրառումներ եք կատարում սոցիալական մեդիայի հարթակներում, որոնց մենք հետևում ենք (օրինակ, որպեսզի կարողանանք հասկանալ հանրային կարծիքը կամ պատասխանել ՖՄԻ-ի ապրանքներին վերաբերող հարցումներին):

Ինչպես նշվեց վերևում, մենք կարող ենք ինքնաբերաբար հավաքել Ձեր մասին տեղեկատվություն՝ օգտագործելով թխուկներ և հետևելու նմանատիպ տեխնոլոգիաներ (ինչպես օրինակ՝ վեբ-փարոսները/փիքսելները), որոնք ստանում եք, երբ այցելում եք ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող թվային կետեր կամ ստանում եք էլեկտրոնային հաղորդագրություն մեզանից: Հատուկ թխուկները և օգտագործվող այլ մեխանիզմները կախված կլինեն խնդրո առարկա հանդիսացող հաղորդակցություն ապահովող կետից: ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետում օգտագործվող այս մեխանիզմների մասին իմանալու համար՝ ներառյալ այն, թե ինչպես կարող եք ընդունել կամ մերժել թխուկները, խնդրում ենք օգտվել այդ հաղորդակցման կետում կամ դրա միջոցով հասանելի տեղեկատվությունից: Այս մեխանիզմները կարող են ներառել Google-ի վերլուծական թխուկներ (տես՝ www.google.com/policies/privacy/partners/):

Օրենքով թույլատրված դեպքերում, մենք կարող ենք Ձեր մասին տեղեկություններ ստանալ երրորդ կողմերից: Սա կարող է ներառել ՖՄԻ-ի մասնաճյուղերի միջև տարածվող տեղեկատվությունը, երրորդ կողմի սոցիալական մեդիայի կայքերում (ինչպիսիք են Facebook-ը և Twitter-ը) հրապարակայնորեն հասանելի պրոֆիլի տեղեկությունները (օրինակ՝ Ձեր նախասիրությունները և հետաքրքրությունները), շուկայավարման ցուցակները և երրորդ կողմի գործակալություններից ձեռք բերված լրացուցիչ տեղեկատվությունը:

Օրենքով թույլատրված դեպքերում մենք կարող ենք Ձեր մասին տեղեկություններ դուրս բերել Ձեր մասին արդեն իսկ մեր ունեցած տեղեկություններից: Օրինակ՝ մենք կարող ենք օգտագործել որոշակի աշխարհագրական տարածքների մարդկանց մասին խմբավորված տեղեկատվությունը, որը մենք ձեռք ենք բերում երրորդ կողմերից՝ Ձեր նախասիրությունները պարզելու համար:

Մենք կարող ենք նաև տեղեկություններ հավաքել այլ համատեքստերում, որոնք Ձեզ ակնհայտ են դարձել տվյալ պահին:

Ի՞նչ տեղեկություններ ենք մենք հավաքում Ձեր մասին

Մենք կարող ենք Ձեր մասին հավաքել տարբեր տեսակի տեղեկություններ.

  • տեղեկություններ Ձեր պատվերների մասին՝ ներառյալ դրանք կատարելու համար անհրաժեշտ տեղեկությունները
  • երաշխիքային ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ տեղեկություններ
  • տեղեկություններ Ձեր կատարած ուղղորդումների մասին
  • տեղեկատվություն, որը տրամադրում եք մեզ ձևաթղթերի կամ հարցումների միջոցով և նմանատիպ տեղեկություններ, որոնք Դուք փոխանցում եք երրորդ կողմերին, որպեսզի դրանք փոխանցվեն մեզ
  • տեղեկություններ Ձեր գտնվելու վայրի մասին, որը Դուք նախընտրում եք մեզ փոխանցել (օրինակ՝ Ձեր բջջային հեռախոսում)
  • տեղեկատվություն մեր վաճառակետեր կամ մեր միջոցառումներին Ձեր այցելություների մասին (կամ ուրիշների վաճառակետեր կամ միջոցառումներին այցելությունների մասին, որոնց հետ մենք աշխատում ենք)
  • տեղեկատվություն, որը Դուք մեզ փոխանցում եք կոնտակտային կենտրոնների հետ Ձեր հաղորդակցության միջոցով (օր.՝ զանգեր, զրույցներ, էլ. նամակներ, SMS հաղորդագրություններ)
  • տեղեկատվություն՝ Ձեր նախասիրությունների և հետաքրքրությունների մասին (ներառյալ տեղեկատվությունը, որին մենք հանգում ենք այլ տեղեկություններից, օրինակ՝ վիճակագրական տվյալներ)
  • տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Ձեր տարիքը ստուգելու համար
  • Ձեր էլեկտրոնային սարքի (օրինակ՝ IQOS) կողմից գեներացված տեղեկատվությունը, եթե որոշեք այն մեզ փոխանցել
  • տեղեկատվություն մեր արտադրանքի և ծառայությունների օգտագործման արդյունքում Ձեր ստացած փորձառության մասին
  • վիճակագրական տեղեկատվություն Ձեր մասին (օրինակ՝ վիճակագրական տեղեկատվություն որոշակի աշխարհագրական տարածքներում գտնվող մարդկանց մասին)

Տեղեկությունները, որոնք մենք ուղղակիորեն հավաքագրում ենք Ձեզանից, ակնհայտ կլինեն այն համատեքստից, որում Դուք դրանք տրամադրում եք: Օրինակ՝

  • եթե Դուք մեզանից ապրանք եք պատվիրում հաղորդակցություն ապահովող կետի միջոցով, Դուք տրամադրում եք Ձեր անունը, կոնտակտային տվյալները, վճարման մանրամասները, վճարման եղանակները և Ձեր ընտրած ապրանքները, որպեսզի մենք կարողանանք կատարել Ձեր պատվերը,
  • Դուք կարող եք տեղեկատվություն տրամադրել ապրանքի վերաբերյալ Ձեր նախասիրությունների, հետաքրքրությունների և փորձառությունների մասին, որպեսզի մենք կարողանանք Ձեզ առաջարկել Ձեզ հետաքրքրող ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև բարելավել մեր ապրանքներն ու ծառայությունները.
  • եթե Դուք պայմանավորվեք մեզ տեսնելու համար (կամ որևէ մեկին, ով աջակցություն է տրամադրում մեր արտադրանքի կամ ծառայությունների վերաբերյալ), մենք կարող ենք հավաքագրել Ձեր անունը և կոնտակտային տվյալները,
  • մենք կարող ենք հավաքել տեղեկատվություն, որը մեզ թույլ է տալիս ճշտել Ձեր տարիքը, օրինակ՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը կամ Ձեր դեմքի պատկերը (կա՛մ լուսանկարի, կա՛մ տեսանյութի տեսքով),
  • եթե Դուք ներբեռնել եք մեր հավելվածներից մեկը, մենք կարող ենք խնդրել օգտագործել Ձեր գտնվելու վայրը (նույնիսկ, երբ հավելվածը փակ է կամ չի օգտագործվում)՝ կապված որոշակի գործառույթների հետ: Օրինակ` «գտնել իմ IQOS-ը» գործառույթը օգնում է Ձեզ գտնել Ձեր սարքը այն կորցնելու դեպքում, և այն ճիշտ չի աշխատի, եթե Դուք չտրամադրեք Ձեր գտնվելու վայրը: Մենք չենք պահպանում գտնվելու վայրի տվյալները։ Այն կօգտագործվի միայն այս գործառույթները թույլատրելու համար և միայն այն դեպքում, եթե Դուք համաձայնում եք փոխանցել այս տվյալները՝ համաձայնելով ներհավելվածային համապատասխան բացահայտումներին,
  • եթե Դուք շփվում եք մեր կոնտակտային կենտրոններից մեկի հետ, կարող եք մեզ տեղեկատվություն տրամադրել, օրինակ՝ մեր ապրանքներից և ծառայություններից օգտվելու Ձեր փորձառության վերաբերյալ, որպեսզի թույլ տաք մեզ լուծել Ձեր հարցումները:

Տեղեկություններ, որոնք մենք հավաքում ենք էլեկտրոնային սարքից, եթե Դուք որոշում եք տեղեկատվությունն ուղարկել մեզ: ՖՄԻ-ի էլեկտրոնային սարքի համար սա կարող է ներառել տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ. ա) ինքնին սարքը (ինչպես օրինակ՝ սեփականատիրոջ սերիական համարը, լիցքավորիչի սերիական համարը, ներկառուցված ծրագրաշարի տարբերակը, սարքի սխալները) և բ) սարքի օգտագործումը (ինչպես օրինակ՝ սպառվող իրերի քանակը (օր.՝ IQOS սարքի համար), մաքրումների քանակը, մարտկոցի օգտագործումը, ծխած հատիկերի քանակը և սարքի պիտանելիության տվյալները (ներառյալ կուտակային արժեքները և ժամանակային դրոշմները վերը նշվածներից յուրաքանչյուրի համար)):

Տեղեկությունները, որոնք մենք ավտոմատ կերպով հավաքում ենք, հիմնականում վերաբերելու են.

  • Ձեր այցի կամ զանգի մանրամասներին (օրինակ՝ ժամը, ամսաթիվը և տևողությունը),
  • ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետեր կատարած Ձեր զանգերի կամ այցելությունների ձայնագրություններին (եթե թույլատրվում է), որոնք մենք կարող ենք սղագրել տեքստային ձևաչափով,
  • վաճառակետում կամ միջոցառման ժամանակ (ներառյալ անմիջական հարևանությամբ գտնվող տարածքները) որքան հաճախ եք այցելում, որ տարածքներ եք այցելում և որքան ժամանակ և ինչ գնումներ եք կատարում,
  • Ձեր կողմից ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող թվային կետերի օգտագործմանը (օրինակ՝ Ձեր այցելած էջերը, այն էջը, որտեղից եկել եք և այն էջը, ուր մուտք եք գործել հեռանալիս, մուտքագրված որոնման բառերը կամ հաղորդակցություն ապահովող կետում սեղմված հղումները, երբ առաջին անգամ բացում եք հաղորդակցություն ապահովող կետը, որքան ժամանակ եք օգտագործում այն և ինչպես եք փոխազդում մեր ուղարկած հաղորդագրությունների կամ գովազդների հետ, որոնք Ձեզ ցույց ենք տալիս). դա անելու համար մենք կարող ենք օգտագործել թխուկներ և հետագծման նմանատիպ տեխնոլոգիաներ (օրինակ՝ փիքսելներ/վեբ-փարոսներ),
  • Ձեր կողմից երրորդ կողմի կայքերի օգտագործմանը, որտեղ հավաքված տեղեկությունները նման կլինեն վերը նշված պարբերությունում նկարագրվածին (դա անելու համար մենք կարող ենք օգտագործել թխուկներ և հետագծման նմանատիպ տեխնոլոգիաներ (օրինակ՝ փիքսելներ/վեբ-փարոսներ),
  • Ձեր շարժական կամ աշխատասեղանի սարքին և ծրագրակազմին (ինչպես օրինակ՝ Ձեր IP հասցեն կամ սարքի եզակի նույնացուցիչը (օրինակ՝ շարժական գովազդի նույնացուցիչը (MAID) կամ Android ID-ն (SSAID)), տեղադրության տվյալներին (կամ Ձեր ընդհանուր գտնվելու վայրը (Ձեր IP հասցեից ստացված, որի դեպքում մեր ունեցած տեղեկությունը կլինի ընդհանուր, օրինակ՝ քաղաքը, որտեղ Դուք գտնվում եք) կամ Ձեր ճշգրիտ գտնվելու վայրին (եթե որոշեք տրամադրել այն մեզ որոշակի նպատակներով, օր.՝ խանութի տեղորոշիչ)), սարքի ապրանքանիշին և մոդելին, Ձեր մոնիտորի ցուցադրման կարգավորումներին, վեբ զննարկչի տեսակին, գործավար համակարգին (որոնցից մի քանիսը կարող են օգտագործվել «թվային մատնահետքի» համար (ստորև տե՛ս, թե ինչ նպատակներով ենք մենք օգտագործում Ձեր մասին տեղեկությունը)) և ցանկացած թխուկների (կամ նմանատիպ տեխնոլոգիաների) մանրամասներին, որոնք մենք հնարավոր է պահած լինենք Ձեր սարքում) և
  • եթե վերադարձնեք Ձեր ՖՄԻ-ի էլեկտրոնային սարքը մեզ կամ այն բերեք մեր խանութներից մեկը, քանի որ այն անսարք է և որոշեք մեզ տրամադրել դրանում պահվող տվյալները (ինչպես նշվեց վերևում), մենք կարող ենք այդ տվյալները հանել սարքից:

Տեղեկատվությունը, որը մենք հավաքում ենք երրորդ կողմերից, հիմնականում բաղկացած կլինի հանրությանը հասանելի տեղեկություններից (ինչպես օրինակ՝ Ձեր նախընտրությունները, հետաքրքրությունները և փորձառությունը), օրինակ՝ սոցիալական մեդիայի հանրային գրառումները:

Ի՞նչ նպատակներով ենք մենք օգտագործում Ձեր մասին տեղեկությունները և ի՞նչ իրավական հիմքով

Այս բաժնում մենք նկարագրում ենք այն նպատակները, որոնց համար մենք օգտագործում ենք անձնական տվյալները: Այնուամենայնիվ, սա համընդհանուր ծանուցսգիր է, և եթե երկրի օրենքները սահմանափակում կամ արգելում են այս ծանուցագրում նկարագրված որոշակի գործողություններ, մենք տվյալ երկրում չենք օգտագործի Ձեր վերաբերյալ տեղեկություններն այդ նպատակներով:

Ելնելով վերը նշվածից՝ մենք կարող ենք օգտագործել Ձեր վերաբերյալ տեղեկությունները հետևյալ նպատակներով.

  • Կանոնակարգային պարտավորություններին համապատասխանելու համար, ինչպիսիք են՝ Ձեր տարիքը և կարգավիճակը ստուգելը՝ որպես մեր արտադրանքի սպառող
  • Մեր ապրանքը Ձեզ պարտքով տալու կամ վաճառելու համար` ներառյալ Ձեր պատվերների կատարումը, Ձեր վճարումները մշակելը
  • Ձեզ վաճառքի հետ կապված և արտադրանքի աջակցման ծառայություններ մատուցելու համար՝ ներառյալ Ձեր հարցումների և դիմումների հետ կապված հարցերը, ինչպես նաև՝ երաշխիքային ծառայությունների մատուցումը
  • Մեր արտադրանքը շուկա հանելու համար (օրենքով թույլարված դեպքերում)՝ ներառյալ հավատարմության ծրագրերի և ուղղորդման ծրագրերի կառավարումը, արտադրանքի բարելավումը, շուկայի հետազոտությունը (ինչպես նաև շուկայական հետազոտության մեջ արդար գործելակերպ ցուցադրելու նպատակով), շուկայավարման ռազմավարությունների մշակումը, մարքեթինգային արշավների կառավարումը և Ձեր փորձառության հարմարեցումը, ինչպես օրինակ՝ ՖՄԻ-ի ապրանքներ վաճառող վաճառակետերում և միջոցառումների ժամանակ, ինչպես նաև այն հաղորդագրությունների բովանդակությունը, որոնք մենք ուղարկում ենք Ձեզ կամ գովազդները, որոնք Ձեզ ցույց ենք տալիս
  • Հասկանալու համար, թե արդյոք Դուք դեռ զբաղվում եք մեր մարքեթինգով և ցանկանում եք շարունակել ստանալ այն
  • Որպեսզի մենք կամ մեր բիզնես գործընկերները Ձեզ տեղեկացնենք ՖՄԻ-ի արտադրանքի շուկայավարման կամ գովազդային ակցիաներում ներգրավվելու պոտենցիալ հնարավորությունների մասին
  • Ձեզ հնարավորություն ընձեռելու օգտագործել ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերը և ՖՄԻ-ի էլեկտրոնային սարքերը և բարելավել դրանց օգտագործման մեջ ձեր փորձառությունը
  • Աջակցելու վերոնշյալին, ներառյալ Ձեր հաշիվների կառավարումը, Ձեզ հետ նամակագրությունը, Ձեր հանդիպումների կազմակերպումը մեզ կամ որևէ մեկի հետ, ով մեր արտադրանքի կամ ծառայությունների համար տրամադրում է աջակցություն (օրինակ՝ կապված նոր արտադրանքի կամ հետվաճառքային սպասարկման հետ), ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերի Ձեր փորձառությունների հարմարեցումը, խարդախության կանխարգելումը (օրինակ՝ մեր գովազդների, մրցույթների և հարցումների համատեքստում ապահովելու, որ դրանք մեկից ավելի անգամ չընդունվեն միևնույն անձի կողմից, կամ էլեկտրոնային առևտրի համատեքստում՝ քարտապանի տեղեկությունները պաշտպանելու համար), անձնակազմի վերապատրաստումը և որակի վերահսկողությունը, կառավարումը և անսարքությունների վերացումը
  • Բիզնեսի վերլուծության, վիճակագրական կամ գիտական նպատակներով՝ ներառյալ ՖՄԻ-ի արտադրանքի (ՖՄԻ-ի էլեկտրոնային սարքերից հավաքված տվյալների համար, դա կկիրառվի միայն այն դեպքում, եթե Դուք որոշել եք մեզ ուղարկել տեղեկությունն այդ նպատակներով) և ծառայությունների, վաճառակետերի և միջոցառումների բարելավումը, ինչպես նաև այն տեղեկատվությունը, որը մենք (կամ մեր մասնաճյուղերը) տրամադրում ենք մեր սպառողներին
  • Այլ նպատակներով, որոնց մասին մենք Ձեզ ծանուցում ենք, կամ որը համատեքստից պարզ կդառնա այն պահին, երբ առաջին անգամ հավաքվեն Ձեր մասին տեղեկություններ

Ձեր վերաբերյալ տեղեկությունների օգտագործման իրավական հիմքը հետևյալներից մեկն է (որը մենք ավելի մանրամասն բացատրում ենք «Իմանալ ավելին» բաժնում).

  • իրավական պարտավորության պահպանում, որին մենք ենթակա ենք,
  • պայմանագրի կատարումը, որի կողմ եք հանդիսանում,
  • օրինական բիզնես շահ, որը չի գերակայում տեղեկությունը պաշտպանելու Ձեր շահերին,
  • եթե վերը նշվածներից ոչ մեկը չի կիրառվում, կամ երբ ըստ օրենքի` պահանջվում է Ձեր համաձայնությունը (որը մենք կխնդրենք նախքան տեղեկությունը մշակելը):

Նպատակները, որոնց համար մենք օգտագործում ենք հավաքագրման համապատասխան մեթոդներով և օգտագործման իրավական հիմքերով Ձեր մասին հավաքագրված տեղեկությունները, հետևյալն են.

Նպատակ

Հավաքագրման եղանակը և մշակման իրավական հիմքը

Համապատասխանությունը կանոնակարգման պարտավորություններին

  • Ձեր տարիքի և կարգավիճակի ստուգումը՝ որպես մեր արտադրանքի օգտատեր (կախված երկրից և ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետից, սա կարող է լինել ձեռնարկ կամ ավտոմատացված գործընթաց. որոշ երկրներում Դուք կվերբեռնեք կամ թույլ կտաք մեզ հասանելի դարձնել Ձեր դեմքի պատկերը (լուսանկար/տեսանյութ), որը համակարգիչները կվերանայեն՝ Ձեր տարիքը ինքնաբերաբար որոշելու համար (բայց առանց Ձեզ նույնականացնելու)):

Սովորաբար այս տեղեկատվությունը մեզ տրամադրվում է անմիջապես Ձեր կողմից:

Մենք այն օգտագործում ենք, քանի որ մեզ անհրաժեշտ է հետևել միայն չափահասների հետ առևտրին կամ այն երկրներում, որտեղ նման իրավական պարտավորություն առկա չէ, քանի որ մենք ունենք մեր բիզնեսը լավ գործելակերպի պահանջներին համապատասխան վարելու օրինական բիզնես շահ, որոնք չեն գերակայում Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին՝ Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու նպատակով:

Մեր արտադրանքը Ձեզ պարտքով տալու կամ վաճառելու համար

  • Ձեր պատվերները կատարելու համար (ներառյալ անդորրագրեր ուղարկելը)
  • Ձեր վճարումները կատարելու համար
  • երաշխիքային և աջակցման ծառայություններ մատուցելու համար

Այս տեղեկատվությունը սովորաբար տրամադրվում է մեզ անմիջապես Ձեր միջոցով (որպես կանոն` անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն, վճարման տվյալները):

Մենք օգտագործում ենք այն՝ որպես մեր արտադրանքի գնորդի կամ փոխառուի, Ձեր հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:

Տրամադրելու համար վաճառքի հետ կապված ծառայություններ

  • Ձեր հարցումներով և խնդրանքներով զբաղվելու համար, ինչպես նաև մեր պրոդուկտների և ծառայությունների մասով Ձեր ունեցած փորձառության վերաբերյալ տեղեկություններ
  • Ձեզ հետ նամակագրություն վարելու համար
  • ընդհանուր կառավարման և անսարքությունների վերացման նպատակով
  • կառավարելու Ձեր «հավատարմության» ծրագրերը

Այս տեղեկատվությունը հիմնականում տրամադրվում է մեզ ուղղակիորեն Ձեր կողմից, բայց կարող է համակցվել այն տեղեկատվության հետ, որը մենք ինքնաբերաբար հավաքում ենք (օրինակ՝ օգտագործելով տեխնոլոգիա (ինչպես օրինակ՝ թխուկներ և վեբ փարոսներ/պիքսելներ)՝ վերահսկելու Ձեր կողմից ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերի և մեզանից ստացվող էլ. նամակների օգտագործումը), և օգտագործում ենք նմանատիպ տեխնոլոգիա՝ վերահսկելու Ձեր կողմից երրորդ կողմերի հաղորդակցություն ապահովող կետերի օգտագործումը (օրենքով թույլատրված դեպքերում) և տեղեկատվությունը, որը մենք ձեռք ենք բերում երրորդ կողմերից (օրինակ՝ հրապարակային սոցիալական մեդիայի գրառումները):

Մենք օգտագործում ենք այն, քանի որ մենք ունենք վաճառքի հետ կապված և մեր հաճախորդներին արտադրանքի աջակցման ծառայություններ մատուցելու օրինական բիզնես շահ, որը չի գերակայում Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին՝ Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու նպատակով:

Մեր արտադրանքը շուկայավարելու համար (օրենքով թույլատրված դեպքերում)

  • հասկանալու Ձեր նախասիրությունները (ինչպես օրինակ, թե ինչ ապրանքներ կամ միջոցառումներ կարող են հետաքրքրել Ձեզ կամ կարող են ավելի հարմարեցված լինել Ձեր կարիքներին) և դրանք անձամբ վաճառել Ձեզ՝ օրենքով թույլատրված դեպքերում
  • հասկանալու համար, թե արդյոք Դուք դեռ զբաղվում եք մեր մարքեթինգով և արդյոք ցանկանում եք շարունակել ստանալ այն
  • հավատարմության և ուղղորդման ծրագրեր կազմակերպելու համար
  • Ձեզ հրավիրելու համար մասնակցելու և վարելու հարցումներ կամ շուկայի հետազոտության արշավներ
  • շուկայի հետազոտության և շուկայի հետազոտության արդար գործելակերպ ցուցադրելու համար
  • մարքեթինգային ռազմավարություններ մշակելու համար
  • մարքեթինգային արշավներ իրականացնելու համար
  • հարմարեցնելու Ձեր փորձը ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերի հետ (օրինակ՝ անհատականացնելու համար Ձեր այցելությունը, ինչպես, օրինակ՝ ողջույններով կամ առաջարկներով, որոնք կարող են Ձեզ հետաքրքրել)

Որպես կանոն` սա այն տեղեկատվության համադրությունն է, որը Դուք տրամադրում եք մեզ (օրինակ՝ Ձեր անունը, կոնտակտային տվյալները և սոցիալական մեդիայի տվյալները), տեղեկատվություն, որը մենք ինքնաբերաբար հավաքագրում ենք (օրինակ՝ օգտագործելով տեխնոլոգիա (ինչպես օրինակ թխուկներ և վեբ փարոսիկներ/պիքսելներ)՝ Ձեր կողմից ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերի օգտագործումը վերահսկելու համար (օրինակ` էլ.նամակներ և SMS)) և (օրենքով թույլատրված դեպքերում) տեղեկատվություն, որը մենք ձեռք ենք բերում երրորդ կողմերից (օրինակ՝ հանրային սոցիալական մեդիայի գրառումները):

Մենք այն օգտագործում ենք այն հիմքով, որ կա՛մ

  • մենք ունենք Ձեր համաձայնությունը դա անելու համար (այս դեպքերը պարզ կլինեն համատեքստից), կա՛մ
  • մենք ունենք մեր արտադրանքը շուկայահանելու օրինական բիզնես շահ, ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերը գործարկելու, Ձեր փորձառությունը հարմարեցնելու և հասկանալու համար, արդյոք ցանկանում եք շարունակել ստանալ մեր շուկայավարումը՝ Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին չգերակայող այս ձևերով՝ Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու նպատակով:

Շուկայավարելու մեր արտադրանքը (օրենքով թույլատրված դեպքերում)

  • Ձեզ տեղեկատվություն տրամադրելու և կառավարելու ՖՄԻ-ի մասնաճյուղերի, նրանց գովազդների, ապրանքների և ծառայությունների, վաճառքի կետերի, միջոցառումների և ծխախոտի արտադրանքի կանոնակարգումը
  • հարմարեցնելու Ձեր մարքեթինգային փորձը մեզ հետ, օրինակ՝ հարմարեցված հաղորդագրությունները և առաջարկները, որոնք մենք Ձեզ ենք ուղարկում, կամ գովազդները, որոնք մենք Ձեզ ցույց ենք տալիս
  • մշակելու և կատարելագործելու գործիքներ՝ այս նպատակներին հասնելու համար

Որպես կանոն` սա այն տեղեկատվության համադրությունն է, որը Դուք տրամադրում եք մեզ (օրինակ՝ Ձեր անունը, կոնտակտային տվյալները և սոցիալական մեդիայի տվյալները), տեղեկատվություն, որը մենք ինքնաբերաբար հավաքագրում ենք (օրինակ՝ օգտագործելով տեխնոլոգիա՝ (ինչպես օրինակ՝ թխուկները և վեբ փարոսները/պիքսելները)) ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերի օգտագործումը վերահսկելու համար և էլեկտրոնային հաղորդագրություններ (օր.՝ էլ. նամակներ և SMS) մեզանից), և օգտագործելով նմանատիպ տեխնոլոգիա՝ վերահսկելու Ձեր կողմից երրորդ կողմի հաղորդակցություն ապահովող կետերի օգտագործումը (օրենքով թույլատրված դեպքերում) տեղեկատվություն, որը մենք ձեռք ենք բերում երրորդ կողմերից (օր.՝ հանրային սոցիալական մեդիայի գրառումները և վիճակագրական տեղեկատվությունը):

Մենք այն օգտագործում ենք այն հիմքով, որ մենք ունենք օրինական բիզնես շահ՝ այս ապրանքները շուկայավարելու համար՝ Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին չգերակայող այս ձևերով՝ Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու նպատակով:

Որոշ երկրներում, օրենքով պահանջված դեպքերում, մենք Ձեզ կուղարկենք այս նյութերն էլեկտրոնային ձևաչափով և կօգտագործենք այս տեխնոլոգիաները՝ միայն Ձեր համաձայնությամբ:

ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերի և ՖՄԻ-ի էլեկտրոնային սարքերի օգտագործումը

Ձեզ հնարավորություն ընձեռելու օգտագործել և բարելավել ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերի և ՖՄԻ էլեկտրոնային սարքերի առնչությամբ Ձեր փորձառությունը

Այս տեղեկատվությունը, եթե որոշեք այն ուղարկել մեզ, կուղարկվի մեզ կա՛մ անմիջապես սարքի ինտերնետ կապի միջոցով, կա՛մ մեր հավելվածներից մեկի միջոցով, որը Դուք կարող եք ներբեռնել:

ՖՄԻ-ի էլեկտրոնային սարքի համար սա կարող է ներառել տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ. (i) ինքնին սարքը (ինչպես օրինակ՝ սեփականատիրոջ սերիական համարը, լիցքավորիչի սերիական համարը, ներկառուցված ծրագրաշարի տարբերակը, սարքի սխալները), և (ii) սարքի օգտագործումը (ինչպես օրինակ՝ HEET ծխախոտահատերի քանակը (օր.՝ IQOS սարքերը), մաքրումների քանակը, մարտկոցի օգտագործումը, ծխած հատիկերի քանակը և սարքի պիտանելիության տվյալները (ներառյալ կուտակային արժեքները և ժամանակային դրոշմները՝ վերը նշվածներից յուրաքանչյուրի համար)):

Մենք այն օգտագործում ենք այն հիմքով, որ (ա) կա՛մ մենք ունենք օրինական բիզնես շահ՝ Ձեզ տրամադրելու ՖՄԻ շփման կետեր և ՖՄԻ էլեկտրոնային սարքեր, նաև տրամադրելու Ձեզ այս աջակցությունը, որը չի գերակայում Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին՝ Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու նպատակով, կա՛մ (բ) երբ Դուք համաձայնել եք այդ օգտագործմանը (այս դեպքերը պարզ կդառնան համատեքստից):

Վերը նշված բոլոր նպատակների աջակցություն

  • Ձեր հաշիվների կառավարում
  • հնարավորություն տալու Ձեզ օգտագործել ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերը (օրինակ՝ թույլատրելով Ձեզ մուտք գործել հաղորդակցություն ապահովող կետի բաժիններ, որոնք վերապահված են միայն լիազորված օգտատերերին՝ Ձեր գնումների զամբյուղը Ձեզ հետ կապելու միջոցով, կառավարելով լեզվի Ձեր նախապատվությունը, հնարավոր դարձնելով ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետի որոշ առանձնահատկությունները, օր.՝ «գտիր իմ IQOS-ը» գործառույթը (որտեղ Դուք ընտրում եք փոխանցել Ձեր գտնվելու վայրը))
  • Ձեզ հետ նամակագրություն վարելով
  • կազմակերպել Ձեր հանդիպումները մեզ հետ կամ որևէ մեկի հետ, ով աջակցում է մեր արտադրանքը կամ ծառայությունները (օրինակ՝ կապված նոր ապրանքի կամ հետվաճառքի ծառայության հետ)
  • ընդլայնելով Ձեր փորձառությունները
  • խարդախության կանխարգելում (օրինակ՝ մեր գովազդների, մրցույթների և հարցումների համատեքստում, ապահովելու, որ միևնույն անձը դրանց չմասնակցի մեկից ավելի անգամ կամ էլեկտրոնային առևտրի համատեքստում՝ քարտապանի տեղեկությունները պաշտպանելու նպատակով)
  • անձնակազմի ուսուցում և որակի հսկողություն (այդ թվում օգտագործելով կոնտակտային կենտրոններ կատարված զանգերի սղագրությունները և ձայնագրությունները՝ ընդհանուր պատկերացում ստեղծելու համար), ինչպես նաև վարչարարություն և խնդիրների վերացում

Սա սովորաբար կլինի այն տեղեկատվության համադրությունը, որը Դուք տրամադրում եք մեզ (որպես կանոն` անունը, գաղտնաբառը (կամ համարժեք)) և տեղեկատվությունը, որը մենք ինքնաբեաբար հավաքագրում ենք (օրինակ՝ Ձեր սարքի վերաբերյալ տեղեկությունները և թխուկները, ինչպես նաև նմանատիպ տեխնոլոգիաները, «թվային մատնահետքեր», ինչպես նկարագրված է վերևում, և (թույլատրված դեպքերում) Ձեր զանգերի ձայնագրությունները (և այդ ձայնագրությունների սղագրությունները) կամ այցելությունները ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետեր):

Մենք օգտագործում ենք դա այն հիմքերով, որոնք համապատասխանում են այն տեղեկատվության օգտագործման նպատակին, որին մենք աջակցում ենք: Օրինակ, երբ մենք կառավարում ենք Ձեր հաշիվը՝ գնումներին աջակցելու կամ հետվաճառքի ծառայություններ տրամադրելու համար, մենք օգտագործում ենք այդ տեղեկատվությունը Ձեր հանդեպ, որպես մեր արտադրանքի գնորդ, մեր պայմանագրային պարտավորությունները կատարելու նպատակով, կառավարում ենք Ձեր հաշիվը՝ մեր արտադրանքը Ձեզ ներկայացնելու նպատակով, աջակցում ենք շուկայավարման զարգացմանը և, հետևաբար, այն օգտագործում ենք այն հիմքով, որ մենք օրինական բիզնես շահեր ունենք մեր արտադրանքը շուկա հանելու համար, որը չի գերակայում Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին՝ Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու նպատակով, և այլն:

Բիզնեսի վերլուծություն և բարելավումներ

  • թույլ տալով մեզ կամ մեր բիզնես գործընկերներին տեղեկացնել Ձեզ պոտենցիալ հնարավորությունների մասին՝ ներգրավվելու ՖՄԻ-ի արտադրանքների խթանման գործում
  • բիզնեսի վերլուծության, վիճակագրական կամ գիտական նպատակներով, (ներառյալ ՖՄԻ-ի արտադրանքի, (էլեկտրոնային սարքերից հավաքված տվյալների համար դա կկիրառվի միայն այն դեպքում, եթե Դուք որոշել եք մեզ ուղարկել տեղեկատվությունն այս նպատակներով), ծառայությունների, վաճառքի կետերի բարելավումը, որոնք վաճառում են ՖՄԻ-ի ապրանքներ, միջոցառումներ, ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող թվային կետեր, ինչպես նաև այն սարքերն ու տեղեկությունները, որոնք մենք (կամ մեր մասնաճյուղերը) տրամադրում ենք (են) մեր հաճախորդներին)

Որպես կանոն` սա այն տեղեկատվության համադրությունն է, որը Դուք տրամադրում եք մեզ (ինչպես օրինակ՝ ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերից Ձեր տեղեկությունները կամ ժողովրդագրական տեղեկատվությունը, օր.՝ Ձեր տարիքը, սեռը և քաղաքը, որտեղ Դուք ապրում եք), տեղեկատվություն, որը մենք հավաքում ենք Ձեր էլեկտրոնային սարքից (որը, ՖՄԻ-ի էլեկտրոնային սարքերի համար, կներառի Ձեր էլեկտրոնային սարքի և դրա օգտագործման մասին տեղեկատվությունը, սակայն, եթե որոշակի տվյալներ օգտագործելու համար անհրաժեշտ է Ձեր համաձայնությունը, մենք չենք օգտագործի այդ տվյալներն այս նպատակներով, քանի դեռ Դուք չեք տվել դրանք օգտագործելու Ձեր համաձայնությունը), որը մենք ինքնաբերաբար հավաքագրում ենք և (օրենքով թույլատրված դեպքերում) ձեռք ենք բերում երրորդ կողմերից: Այն դեպքերում, երբ մենք ունենք մեկից ավելի տեսակի տեղեկատվություն այս կատեգորիաների վերաբերյալ, մենք կհամատեղենք դրանք՝ մեր վերլուծությունը բարելավելու նպատակով:

Մենք այն օգտագործում ենք այն հիմքով, որ կամ.

  • մենք ունենք Ձեր համաձայնությունը դա անելու համար (այս դեպքերը պարզ կլինեն համատեքստից), կամ
  • մենք ունենք օրինական բիզնես շահ՝ վերլուծելու և բարելավելու մեր բիզնեսի կատարողականը, մեր արտադրանքը, ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերը, վաճառակետերը և միջոցառումները, ինչպես նաև հրավիրելու այլոց` ներգրավվելու ՖՄԻ-ի արտադրանքների խթանման գործում, որը չի գերակայում Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին՝ Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու նպատակով:

Եթե մենք չենք հիմնավորում Ձեր մասին տեղեկությունների մեր կողմից օգտագործումը վերը նշված իրավական որևէ հիմքով, կամ երբ դա պահանջում է օրենքը, մենք կխնդրենք Ձեր համաձայնությունը՝ նախքան տեղեկությունները մշակելը (այս դեպքերը պարզ կլինեն համատեքստից):

Որոշ դեպքերում մենք կարող ենք օգտագործել Ձեր մասին տեղեկությունները՝ վերը չնկարագրված ձևերով: Այդ դեպքում մենք կտրամադրենք լրացուցիչ գաղտնիության ծանուցագիր, որը բացատրում է նման օգտագործումը: Դուք պետք է կարդաք ցանկացած լրացուցիչ ծանուցագիր՝ այս ծանուցագրի հետ միասին:

Ո՞ւմ ենք մենք տրամադրում Ձեր տվյալները և ի՞նչ նպատակներով

Մենք կարող ենք կիսվել Ձեր մասին տեղեկություններով՝

  • ՖՄԻ-ի մասնաճյուղերի հետ,
  • երրորդ կողմերի հետ, որոնք ՖՄԻ-ի մասնաճյուղերին կամ Ձեզ տրամադրում են ապրանքներ կամ ծառայություններ,
  • ՖՄԻ-ի մասնաճյուղերի խնամքով ընտրված բիզնես գործընկերների և գովազդատուների հետ (մեր արտադրանքի հետ կապված ոլորտներում կամ դրանց ոճին և կերպարին համապատասխանող ոլորտներում), որպեսզի նրանք կարողանան կապվել Ձեզ հետ առաջարկներով, որոնք, իրենց կարծիքով, կարող են հետաքրքրել Ձեզ՝ Ձեր նախասիրություններին համապատասխան և
  • այլ երրորդ կողմերի հետ՝ օրենքով պահանջվող կամ թույլատրված դեպքերում:

Մենք Ձեր մասին տեղեկությունները տրամադրում ենք ուրիշներին՝ միայն գործող օրենքներին համապատասխան: Հետևաբար, երբ օրենքը պահանջում է Ձեր համաձայնությունը, մենք նախ կխնդրենք դա:

Տվյալների փոխանակում ՖՄԻ-ի այլ մասնաճյուղերի հետ

  • Ձեր մասին տեղեկությունները կփոխանցվեն «Philip Morris Products S.A».-ին (տեղակայված է Նյուշատելում, Շվեյցարիա), որը ՖՄԻ-ի մասնաճյուղերի անձնական տվյալների մշակման կենտրոնական կառավարման վայրն է: «Philip Morris Products S.A.»-ը մշակում է Ձեր մասին տեղեկությունները՝ սույն ծանուցագրում նկարագրված բոլոր նպատակներով:
  • Ձեր մասին տեղեկությունները կարող են փոխանցվել ՖՄԻ-ի մասնաճյուղին, որը պատասխանատու է այն երկրի համար, որտեղ Դուք ապրում եք (եթե դա ՖՄԻ-ի այն մասնաճյուղը չէր, որն առաջինն է հավաքել տեղեկությունները)՝ այս ծանուցագրում նկարագրված բոլոր նպատակներով:
  • Ձեր մասին տեղեկությունները կարող են համօգտագործվել ՖՄԻ-ի ցանկացած այլ մասնաճյուղի հետ, որի հետ Դուք կապվում եք (օրինակ, եթե ճանապարհորդում եք և ցանկանում եք իմանալ, թե որտեղից գնել ՖՄԻ-ի ապրանքներ նոր երկրում կամ որտեղ գտնել ՖՄԻ-ի արտադրանքի սպասարկում կամ աջակցություն), որպեսզի բարելավենք Ձեզ տրամադրվող մեր ծառայությունը:
  • ՖՄԻ-ի մասնաճյուղերի և այն երկրների մանրամասները, որտեղ նրանք հիմնադրված են, հասանելի են մեր կայքում:

Տվյալ երկրին բնորոշ լրացուցիչ կետեր

Կախված նրանից, թե որ երկրում եք գտնվում, մենք ցանկանում ենք, որ Դուք տեղյակ լինեք մի քանի այլ կետերի մասին:

Եթե Դուք Ճապոնիայում եք, իմացեք ավելին…

Եթե գտնվում եք Ճապոնիայում, նկատի ունեցեք, որ մենք Ձեր մասին տեղեկությունները համօգտագործում ենք ՖՄԻ-ի այլ մասնաճյուղերի հետ սույն ծանուցագրում նկարագրված նպատակներով՝ տվյալների պաշտպանության Ճապոնիայի օրենքների համաձայն՝ «համատեղ օգտագործման» հիմքով: Երբ մենք դա անում ենք, «Philip Morris Japan Limited»-ը շարունակում է պատասխանատվությամբ կառավարել Ձեր անձնական տվյալները, և մենք պահանջում ենք, որ նրանք, ում մենք տրամադրում ենք տվյալները, անեն նույնը: Ավելին, եթե նրանք գտնվում են Ճապոնիայից դուրս, մենք ողջամիտ միջոցներ ենք ձեռնարկում` համապատասխան օրենքներին և կանոնակարգերին համաձայն:

Տվյալների համօգտագործում երրորդ կողմերի հետ

Գործող օրենքով թույլատրված սահմաններում մենք կարող ենք համօգտագործել Ձեր մասին տեղեկությունները երրորդ անձանց հետ, ովքեր ՖՄԻ-ի մասնաճյուղերին կամ Ձեզ տրամադրում են ապրանքներ կամ ծառայություններ (ինչպես օրինակ՝ Ձեր խորհրդատուները, վճարման ծառայություններ մատուցողները, առաքման մատակարարները, մանրածախ առևտրականները, ապրանքագետները, տեղեկատվական ծառայություններ մատուցողները և տարիքի ստուգում իրականացնողները):

Գործող օրենքով թույլատրված սահմաններում մենք կարող ենք համօգտագործել Ձեր մասին տեղեկությունները ՖՄԻ-ի մասնաճյուղերի կողմից խնամքով ընտրված երրորդ կողմի բիզնես գործընկերների և գովազդատուների հետ (որևէ բան, որ Դուք կարող եք կապել մեր արտադրանքի հետ, օրինակ, քանի որ դրանք ունեն նմանատիպ կամ լրացնող պատկեր, ոճ կամ ֆունկցիոնալություն), որպեսզի նրանք կարողանան կապվել Ձեզ հետ ապրանքների, ծառայությունների և գովազդների առումով, որոնք, իրենց կարծիքով, կարող են հետաքրքրել Ձեզ՝ Ձեր նախասիրություններին համապատասխան:

Օրենքով թույլատրված կամ օրենքով պահանջվող դեպքերում մենք կարող ենք կիսվել Ձեր մասին տեղեկություններով այլ երրորդ կողմերի հետ, ինչպես օրինակ՝ կանոնակարգող մարմիններ, պետական գերատեսչություններ, ի պատասխան իրավապահ մարմինների կամ պետական այլ պաշտոնյաների հարցումների, երբ մենք համարում ենք, որ բացահայտումն անհրաժեշտ է կամ տեղին՝ կանխելու ֆիզիկական վնասը կամ ֆինանսական կորուստը կամ կասկածելի կամ կապված փաստացի անօրինական գործունեության հետաքննության հետ, ինչպես նաև կազմակերպական վերակազմակերպման համատեքստում։

Տվյալ երկրին բնորոշ լրացուցիչ կետեր

Կախված նրանից, թե Դուք որ երկրում եք գտնվում, մենք ցանկանում ենք, որ Դուք տեղյակ լինեք մի քանի այլ կետերի մասին:

Եթե Դուք Գերմանիայում եք, իմացեք ավելին…

Եթե գտնվում եք Գերմանիայում, մենք Ձեր մասին տեղեկությունները համօգտագործում ենք SCHUFA Holding AG-ի հետ, հասցե՝ Kormoranweg 5, 65201 Wiesbaden., հեռ.՝ +49 611 92780՝ Ձեր տարիքը ստուգելու նպատակով: Մանրամասների համար, թե ինչպես են նրանք մշակում Ձեր մասին տեղեկությունները, տե՛ս նրանց գաղտնիության ծանուցագիրն այստեղ:

Եթե Դուք Ճապոնիայում եք, իմացեք ավելին…

Եթե գտնվում եք Ճապոնիայում, նկատի ունեցեք, որ մենք Ձեր մասին տեղեկությունները, սույն ծանուցագրում նկարագրված նպատակներով, համօգտագործում ենք Dentsu Tech Inc.-ի հետ («Dentsu»)՝ տվյալների պաշտպանության Ճապոնիայի օրենքների համաձայն՝ «համատեղ օգտագործման» հիմքով: Երբ մենք դա անում ենք, «Philip Morris Japan Limited»-ը շարունակում է պատասխանատվությամբ կառավարել Ձեր անձնական տվյալները, և մենք պահանջում ենք, որ «Dentsu»-ն անի նույնը:

Ո՞ւր կարող են ուղարկվել Ձեր մասին տեղեկությունները

Ինչպես ցանկացած բազմազգ կազմակերպություն, մենք ամբողջ աշխարհում տեղեկություններ ենք ենք փոխանցում մեր մասնաճյուղերին և ծառայություններ մատուցողներին: Հետևաբար, Ձեր տվյալները կարող են փոխանցվել այլ երկրներ՝ որպես մեր ստանդարտ գործողությունների մաս: Ամեն անգամ Ձեր տվյալները արտասահման փոխանցելիս՝ մենք կսահմանափակենք Ձեր տվյալների մուտքը միայն նրանց համար, ովքեր պետք է տեսնեն դրանք, կմշակենք Ձեր տվյալները՝ համաձայն տվյալների պաշտպանության մեր ներքին չափանիշների, պատշաճ կերպով կպաշտպանենք և կփոխանցենք դրանք միայն տվյալների գաղտնիության մասին գործող օրենքներին համապատասխան: Երբ տվյալները փոխանցվեն, մենք ստացող կողմից կպահանջենք Ձեր տվյալները գաղտնի պահել, ջնջել դրանք, երբ դրանց պահանջն այլևս չլինի և գործել համաձայն գաղտնիության սույն ծանուցագրի: Համապատասխանաբար, Ձեր մասին տեղեկությունները կարող են փոխանցվել Ձեր իրավասության սահմաններից դուրս: Օրինակ, եթե Դուք ապրում եք ԵՄ-ում, ԵՏՏ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում կամ Ճապոնիայում, Ձեր տվյալները կարող են մշակվել մեկ այլ երկրում:

Սույն ծանուցագրում նկարագրված տեղեկություններն օգտագործելիս՝ Ձեր մասին տեղեկությունները կարող են փոխանցվել այն երկրի կամ տարածքի ներսում կամ դրա սահմաններից դուրս, որտեղ այն հավաքվել է՝ ներառյալ որևէ երկիր կամ տարածք, որը չի կարող ունենալ տվյալների պաշտպանության համարժեք չափանիշներ:

Օրինակ, մենք և ԵՄ-ի ու ԵՏՏ-ի տարածքում գործող ՖՄԻ-ի այլ մասնաճյուղերը կարող ենք անձնական տեղեկություններ փոխանցել ՖՄԻ-ի մասնաճյուղերին կամ նրանց ծառայություններ մատուցողներին, որոնք գործում են ԵՄ-ից և ԵՏՏ-ից դուրս: Բոլոր նման դեպքերում փոխանցումը կլինի.

  • Եվրոպական Հանձնաժողովի համապատասխանության որոշման հիման վրա,
  • համապատասխան երաշխիքների ներքո, օրինակ՝ ԵՄ ստանդարտ պայմանագրային դրույթները կամ պարտադիր կորպորատիվ կանոնները կամ
  • Ձեր համաձայնությամբ կամ անհրաժեշտության դեպքում Ձեր և մեր միջև պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելու համար (կամ Ձեր պահանջով ձեռնարկված նախապայմանագրային միջոցառումների իրականացումը) կամ մեր և երրորդ կողմի միջև Ձեր շահերից բխող պայմանագրի կնքման կամ կատարման համար, ինչպես օրինակ՝ ճամփորդությունների կազմակերպման առնչությամբ:

Միացյալ Թագավորությունից փոխանցումների համար՝ համաձայն Միացյալ Թագավորության ՏՊԸԿ-ի (GDPR) և Տեղեկատվության հանձնակատարի գրասենյակի ցուցումների:

Բոլոր դեպքերում տվյալ երկրներում կամ տարածքներում անձնական տեղեկությունների պաշտպանության համար կկիրառվեն անվտանգության համապատասխան միջոցառումներ՝ տվյալների պաշտպանության կիրառելի օրենքներին համապատասխան:

Մեր ծառայություններ մատուցողները գտնվում են աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ մասնավորապես ԵՏՏ-ում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հնդկաստանում, Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում և Ավստրալիայում:

Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր մասին տեղեկությունը

Մենք իրականացնում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ պաշտպանելու անձնական տվյալները, որոնք մենք պաշտպանում ենք չարտոնված հրապարակումից, օգտագործումից, փոփոխումից կամ ոչնչացումից: Անհրաժեշտության դեպքում մենք օգտագործում ենք գաղտնագրում և այլ տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգնել ապահովելու Ձեր տրամադրած տեղեկատվությունը: Մենք նաև պահանջում ենք, որ մեր ծառայություններ մատուցողները պահպանեն տվյալների գաղտնիության և անվտանգության խիստ պահանջները:

Որքա՞ն ժամանակ կպահպանվեն Ձեր մասին տեղեկությունները

Մենք կպահպանենք Ձեր մասին տեղեկություններն այն ժամանակահատվածի համար, որն անհրաժեշտ է տեղեկությունների հավաքագրման նպատակների իրականացման համար՝ տվյալների պահպանման մեր ներքին չափանիշներին համապատասխան: Դրանից հետո մենք դրանք կջնջենք։ Ժամանակահատվածը տարբեր կլինի՝ կախված այն նպատակներից, որոնց համար հավաքագրվել է տեղեկատվությունը: Նկատի ունեցեք, որ որոշ հանգամանքներում Դուք իրավունք ունեք մեզ խնդրել ջնջել տեղեկությունները: Երբեմն մենք նաև օրինական կերպով պարտավոր ենք պահպանել տեղեկությունները, օրինակ՝ հարկային և հաշվապահական նպատակներով՝ կա՛մ պահպանելու տեղեկությունները սահմանված նվազագույն ժամանակահատվածի համար, կա՛մ ջնջելու դրանք սահմանված առավելագույն ժամկետից հետո:

Որպես կանոն` մենք պահպանում ենք տվյալները՝ հիմնվելով ստորև բերված աղյուսակում նկարագրված չափանիշների վրա: Եթե այս ժամկետները հակասում են իրավական պարտավորություններին, օրինակ՝ հարկային և հաշվապահական նպատակներով, կա՛մ տեղեկությունները սահմանված նվազագույն ժամանակահատվածի համար պահպանելու, կա՛մ դրանք սահմանված առավելագույն ժամկետից հետո ջնջելու համար, փոխարենը մենք կիրառում ենք այդ սահմանված ժամկետները:

Տեսակ

Բացատրություն/պահպանման բնորոշ չափանիշներ

շուկայավարում՝ Ձեզ համար (ներառյալ մարքեթինգային հաղորդակցությունները) (եթե Դուք օգտագործում եք թվային հաղորդակցություն ապահովող կետեր և հասանելի եք շփման համար)

Ձեր շուկայավարման պրոֆիլի տեղեկատվության մեծ մասը պահպանվում է մեր մարքեթինգային փոխհարաբերությունների ընթացքում, օրինակ, այն ընթացքում, քանի դեռ Դուք շարունակում եք օգտագործել հաղորդակցություն ապահովող թվային կետերը կամ արձագանքել մեր հաղորդակցությանը: Այնուամենայնիվ, Ձեր շուկայավարման պրոֆիլի որոշ տարրեր, ինչպես օրինակ՝ գրառումներն այն մասին, թե մենք ինչպես ենք շփվում Ձեզ հետ, բնականաբար, որոշ ժամանակ անց հնանում են, ուստի մենք դրանք ինքնաբերաբար ջնջում ենք սահմանված ժամանակահատվածներից հետո (սովորաբար 3 տարի)՝ այն նպատակի համաձայն, որի համար այն հավաքել ենք:

շուկայավարում՝ Ձեզ համար (ներառյալ շուկայավարմանն առնչվող նամակագրությունը) (եթե Դուք այլևս կապի մեջ չեք մեզ հետ)

Այս իրավիճակը նույնն է, ինչ վերը նշվածը, բայց եթե մենք երկար ժամանակ (սովորաբար 2 տարի) կապ չունենանք Ձեզ հետ, մենք կդադարեցնենք Ձեզ շուկայավարման նամակագրություն ուղարկել և կջնջենք դրանց պատասխանների Ձեր պատմությունը: Դա տեղի կունենա, օրինակ, եթե այդ ընթացքում երբեք չսեղմեք որևէ միջոցառման հրավերի վրա, մուտք չգործեք հաղորդակցություն ապահովող թվային կետ կամ կապ չհաստատեք հաճախորդների սպասարկման ծառայության հետ: Պատճառն այն է, որ այս դեպքերում մենք ենթադրում ենք, որ Դուք կնախընտրեիք չստանալ հաղորդակցություններ:

շուկայավարում՝ Ձեզ համար (ներառյալ շուկայավարմանն առնչվող նամակագրությունը) (եթե Դուք այլևս հասանելի չեք շփման համար)

Եթե Դուք գրանցվել եք մարքեթինգային հաղորդակցություններ ստանալու համար, բայց մեզ փոխանցած Ձեր տեղեկատվությունը չի գործում, մենք կպահենք Ձեր տվյալները սովորաբար ընդամենը 1 տարի ժամկետով, որպեսզի Ձեզ հնարավորություն տանք դրանք հետ ստանալ և ուղղել:

շուկայավարում՝ Ձեզ համար (ներառյալ շուկայավարմանն առնչվող նամակագրությունը) (թերի գրանցումներ)

Եթե Դուք սկսում եք գրանցել Ձեզ տվյալների բազայում, բայց չեք ավարտում գործընթացը (օրինակ, եթե չեք ավարտում տարիքի ստուգման գործընթացը կամ չեք ընդունում հաղորդակցություն ապահովող կետի օգտագործման պայմանները), մենք կպահպանենք Ձեր տվյալները (որպեսզի Ձեզ հնարավորություն տանք դրանք հետ ստանալ և ավարտել գործընթացը) մինչև 30 օր տևողությամբ՝ կախված բացակայող տեղեկատվության տեսակից:

շուկայի հետազոտություն

Եթե Դուք գրանցված չեք մեզ մոտ այլ նպատակներով (օր.՝ մարքեթինգային հաղորդակցություն, երաշխիք, հաճախորդների սպասարկում), և մենք օգտագործում ենք Ձեր մասին հանրությանը հասանելի տեղեկատվությունը շուկան կամ Ձեր նախասիրությունները հասկանալու համար, մենք Ձեր մասին տեղեկատվությունը կպահպանենք կարճ ժամանակով՝ շուկայի հետազոտության որոշակի հատված իրականացնելու համար:

Եթե մենք Ձեր մասին տեղեկություններ հավաքենք շուկայի հետազոտության այլ համատեքստերում, մենք կպահպանենք այդ տեղեկատվությունը.

  • շուկայի հետազոտության առանձին հատվածի նպատակներով ողջամտորեն պահանջվող ժամանակահատվածի համար (սովորաբար ոչ ավելի, քան 1 տարի), և
  • արդար գործելակերպ ցուցադրելու նպատակներով այնքան ժամանակ, որքան մենք պետք է կարողանանք դա ցույց տալ, և մենք պարբերաբար կվերանայենք, թե արդյոք այդ նպատակն իրականացվել է, որպեսզի որոշենք, թե արդյոք պահպանումը դեռևս պահանջվում է:

գնումներ, հավատարմության գործարքներ և երաշխիք

Եթե Դուք ապրանքներ եք գնում, մենք կպահպանենք դրանց մանրամասներն այնքան ժամանակ, որքան պահանջվում է՝ վաճառքն ավարտելու և ցանկացած օրինական պարտավորություններին համապատասխանելու համար (օրինակ՝ հարկային և հաշվապահական հաշվառման նպատակներով): Եթե Դուք գրանցվեք նաև ՖՄԻ-ի արտադրանքի երաշխիք ստանալու համար, մենք կպահպանենք դրա մանրամասները` երաշխիքին համապատասխան ժամանակահատվածով:

հաճախորդների սպասարկում

Հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ կապ հաստատելու դեպքում մենք կգրանցենք Ձեր հարցումը և կպահպանենք այն, քանի դեռ այն համահունչ է մեր փոխհարաբերություններին, օրինակ, եթե Ձեզ անհրաժեշտ է, որ մենք փոխարինենք երաշխիքով սարքը կամ եթե Ձեր վերջին հարցումները տեղին են: Ժամանակավոր գրառումները (օրինակ՝ հեռախոսազանգի ավտոմատ ձայնագրությունը, որում Դուք խնդրում եք մեզ ուղղորդել Ձեզ մանրածախ խանութ) կարող են համապատասխան լինել միայն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել ավելի մշտական գրառումներ և դրանք կպահվեն միայն ժամանակավորապես:

համակարգի աուդիտ և խարդախության կանխարգելում

Համակարգի աուդիտի մատյանները սովորաբար պահպանվում են մինչև 6 ամիս ժամկետով՝ համակարգի վերականգնման համար և մինչև 10 տարի՝ խարդախության կանխարգելման համար:

բիզնեսի վերլուծություն

Մենք պահպանում ենք բիզնեսի վերլուծական տվյալների մեծ մասը շուկայավարման մեր ողջ փոխհարաբերությունների ընթացքում, ինչպես նկարագրված է վերևի այս աղյուսակի առաջին տողում: Այնուամենայնիվ, դրա որոշ տարրեր, ինչպիսիք են սարքի որոշ տեղեկություններ (եթե որոշեք դրանք փոխանցել մեզ), բնականաբար, որոշ ժամանակ անց հնանում են, ուստի մենք դրանք ըստ անհրաժեշտության ինքնաբերաբար ջնջում ենք սահմանված ժամանակահատվածներից հետո՝ այն նպատակի համաձայն, որի համար այն հավաքել ենք:

սարքի մասին տվյալներ

Մենք պահպանում ենք Ձեր սարքից հավաքված տվյալները (եթե Դուք որոշում եք դրանք փոխանցել մեզ) տարբեր ժամանակահատվածների համար՝ ըստ այն նպատակների, որոնց համար մենք այն օգտագործում ենք.

  • արտադրանքի բարելավում՝ 5 տարի (կամ ավելի վաղ, եթե ջնջում եք Ձեր շուկայավարման պրոֆիլը)
  • բիզնեսի վերլուծություն՝ 5 տարի (կամ ավելի վաղ, եթե ջնջում եք Ձեր շուկայավարման պրոֆիլը)
  • սարքի ախտորոշում և արդիացում. ջնջվում է ծառայությունը մատուցելուց անմիջապես հետո
  • սպառողի նկատմամբ արդար վերաբերմունքի դրսևորում՝ 10 տարի

տարիքի ստուգում

Մանրամասները, որոնք Դուք ներկայացրել եք մեզ՝ Ձեր տարիքը հաստատելու համար, կջնջվեն, երբ մենք ավարտենք ստուգման գործընթացը: Դա անելու համար մենք գործարկում ենք մի քանի գործընթացներ, և պահպանման ժամկետը, ըստ դրան հաջորդող գործընթացի, տատանվում է մի քանի րոպեից մինչև վեց ամիս: Մենք նաև որոշ մանրամասներ առանձին ենք պահում՝ խարդախության կանխարգելման նպատակով – տե՛ս վերևում:

տարիքի ճանաչում՝ օգտագործելով համակարգչային վերլուծություն (սա կարող է օգտագործվել, եթե Դուք տեղեկություններ խնդրեք մեր արտադրանքների մասին)

Ձեր պատկերը ջնջվում է վերլուծությունից անմիջապես հետո (վերլուծությունը տևում է ընդամենը մի քանի վայրկյան):

Ի՞նչ իրավունքներ և տարբերակներ Դուք ունեք

Դուք կարող եք ունենալ ստորև բերված որոշ կամ բոլոր իրավունքները՝ կապված Ձեր մասին մեզ մոտ պահվող տեղեկությունների հետ.

  • դիմել մեզ՝ տրամադրելու Ձեզ հասանելիություն դրանց,
  • դիմել մեզ՝ ուղղելու, թարմացնելու կամ ջնջելու դրանք
  • դիմել մեզ՝ սահմանափակելու մեր կողմից դրանց օգտագործումը որոշակի իրավիճակներում
  • առարկել մեր կողմից դրանց օգտագործմանը՝ որոշակի իրավիճակներում,
  • հետ վերցնել մեր կողմից դրանց օգտագործման վերաբերյալ Ձեր համաձայնությունը,
  • տվյալների տեղափոխելիություն որոշակի հանգամանքներում,
  • հրաժարվել դրանք մեր կողմից ուղղակի մարքեթինգի համար օգտագործելուց և
  • բողոք ներկայացնել Ձեր երկրի վերահսկիչ մարմին (եթե այդպիսին առկա է):

Մենք Ձեզ առաջարկում ենք այս իրավունքներից օգտվելու հեշտ եղանակներ, ինչպիսիք են «ապաբաժանորդագրվել» հղումները կամ Ձեզ կոնտակտային հասցե տրամադրելը՝ Ձեր ստացած հաղորդագրություններում:

Որոշ բջջային հավելվածներ, որոնք մենք առաջարկում ենք, կարող են նաև ուղարկել Ձեզ «push» հաղորդագրություններ, օրինակ՝ նոր ապրանքների կամ ծառայությունների մասին: Դուք կարող եք անջատել այս հաղորդագրությունները Ձեր հեռախոսի կամ հավելվածի կարգավորումների միջոցով:

Ձեր ունեցած իրավունքները կախված են Ձեր երկրի օրենքներից: Եթե Դուք Միացյալ Թագավորությունում, Եվրոպական Միությունում, Եվրոպական տնտեսական տարածքում եք, ապա Դուք կունենաք ստորև բերված աղյուսակում նշված իրավունքները: Եթե Դուք այլ վայրում եք, կարող եք մեզ հետ կապվել (տե՛ս այս ծանուցագրի վերջում գտնվող «ո՞ւմ հետ կապվեք հարցերի դեպքում» պարբերությունը)՝ ավելին իմանալու համար:

Իրավունք՝ կապված Ձեր մասին մեր ունեցած տեղեկատվության առնչությամբ

Լրացուցիչ մանրամասներ (նշում. այս բոլոր իրավունքների համար կիրառվում են որոշակի իրավական սահմանափակումներ)

խնդրել մեզ թույլ տալու Ձեզ այն մատչել,

Սա հաստատում է.

  • անկախ նրանից, թե մենք մշակում ենք Ձեր մասին տեղեկատվությունը, թե ոչ,
  • մեր անունը և կոնտակտային տվյալները,
  • մշակման նպատակը,
  • համապատասխան տեղեկատվության կատեգորիաները,
  • այն անձանց կատեգորիաները, որոնց հետ մենք կիսում ենք տեղեկատվությունը, և, եթե որևէ անձ գտնվում է Մեծ Բրիտանիա/ԵՄ/ԵՏՏ-ից դուրս և չի օգտվում Եվրոպական Հանձնաժողովի համապատասխանության որոշումից, տեղեկատվության պաշտպանության համապատասխան երաշխիքներից,
  • (եթե մենք ունենք այն) տեղեկատվության աղբյուրը, եթե մենք այն Ձեզանից չենք հավաքել,
  • (այնքանով, որքանով մենք անում ենք որևէ բան, որը հայտնվել է Ձեր ուշադրության կենտրոնում) ավտոմատացված որոշումների կայացման, այդ թվում՝ պրոֆիլավորման առկայություն, որն առաջացնում է իրավական հետևանքներ Ձեր նկատմամբ կամ էականորեն ազդում է Ձեզ վրա նման ձևով, և ներգրավված տեղեկատվության տրամաբանության մասին, ինչպես նաև Ձեզ համար նման մշակման նշանակությունն ու նախատեսվող հետևանքները, և
  • այն ժամանակահատվածը որոշելու չափանիշները, որի ընթացքում մենք կպահպանենք տեղեկատվությունը:

Ձեր խնդրանքով մենք Ձեզ կտրամադրենք Ձեր մասին մեր օգտագործած տեղեկատվության պատճենը (պայմանով, որ դա չի ազդում այլոց իրավունքների և ազատությունների վրա):

խնդրել մեզ ուղղել կամ թարմացնել այն

Սա կիրառելի է, եթե մեր ունեցած տեղեկատվությունը սխալ է կամ թերի:

խնդրել մեզ ջնջել այն և որոշ դեպքերում ընդլայնել այս իրավունքը՝ մոռացվելու իրավունքը

Սա կիրառելի է, եթե.

  • մեր ունեցած տեղեկատվությունն այլևս անհրաժեշտ չէ այն նպատակների համար, որոնց համար մենք օգտագործում ենք այն,
  • մենք օգտագործում ենք տեղեկատվությունը Ձեր համաձայնության հիման վրա, և Դուք հետ եք վերցնում Ձեր համաձայնությունը (այս դեպքում մենք կհիշենք, որպեսզի Ձեզ հետ այլևս կապ չհաստատենք, քանի դեռ մեզ չեք հայտնել, որ ցանկանում եք, որպեսզի մենք ջնջենք Ձեր մասին բոլոր տեղեկությունները, որի դեպքում մենք կհարգենք Ձեր ցանկությունները),
  • մենք օգտագործում ենք տեղեկատվությունը օրինական շահերի հիման վրա և գտնում ենք, որ հետևելով Ձեր առարկությանը, մենք գերակա շահ չունենք՝ դրա օգտագործումը շարունակելու համար,
  • տեղեկատվությունն ապօրինի է ձեռք բերվել կամ օգտագործվել, կամ
  • իրավական պարտավորությունները կատարելու նպատակով:

խնդրել մեզ սահմանափակել դրա մշակումը

Այս իրավունքը կիրառվում է ժամանակավորապես, այն ընթացքում, երբ մենք ուսումնասիրում ենք Ձեր դեպքը, եթե Դուք՝

  • վիճարկում եք մեր օգտագործած տեղեկատվության ճշգրտությունը կամ
  • դեմ եք եղել մեր կողմից տեղեկատվությունը օրինական շահերի հիման վրա օգտագործելուն

(եթե այս դեպքերում Դուք օգտվում եք Ձեր իրավունքից, մենք Ձեզ տեղյակ կպահենք՝ նախքան տեղեկատվությունը կրկին օգտագործելը):

Այս իրավունքը կիրառվում է նաև, եթե՝

  • մեր օգտագործումն անօրինական է, և Դուք դեմ եք տվյալների ջնջմանը, կամ
  • մենք այլևս տվյալների կարիք չունենք, բայց Դուք դրանք պահանջում եք իրավական գործ հարուցելու համար:

առարկել մեր կողմից դրա մշակմանը

Այստեղ Դուք ունեք երկու իրավունք.

  1. եթե մենք օգտագործում ենք Ձեր մասին տեղեկատվությունն ուղղակի շուկայավարման համար. Դուք կարող եք «հրաժարվել» (առանց դա հիմնավորելու անհրաժեշտության), և մենք կկատարենք Ձեր խնդրանքը, ինչպես նաև,
  2. եթե մենք օգտագործում ենք Ձեր մասին տեղեկատվությունն օրինական շահի հիման վրա՝ ուղղակի շուկայավարումից զատ այլ նպատակներով, Դուք կարող եք առարկել մեր կողմից այդ նպատակներով օգտագործման դեմ՝ բացատրելով Ձեր կոնկրետ իրավիճակը, և մենք կքննարկենք Ձեր առարկությունը:

հետ վերցնելու Ձեր համաձայնությունը՝ մեր կողմից այն օգտագործելու համար

Սա կիրառվում է, եթե իրավական հիմքը, որի հիման վրա մենք օգտագործում ենք Ձեր մասին տեղեկությունները, համաձայնությունն է: Այս դեպքերը պարզ կլինեն համատեքստից (օրինակ, եթե Դուք տվել եք Ձեր համաձայնությունը՝ օգտագործելով մեր հավելվածներից մեկի նախընտրելի կենտրոնը, կարող եք հետ կանչել Ձեր համաձայնությունը՝ օգտագործելով համապատասխան փոխանջատիչը):

տվյալների տեղափոխելիության համար

Եթե.

  1. Դուք մեզ տրամադրել եք տվյալներ. և
  2. մենք օգտագործում ենք այդ տվյալներն ավտոմատացված միջոցներով՝ կա՛մ Ձեր համաձայնության հիման վրա, կա՛մ Ձեր հանդեպ մեր պայմանագրային պարտավորությունների կատարման հիման վրա,

այնուհետև, Դուք իրավունք ունեք մեզանից հետ ստանալու տվյալները սովորաբար օգտագործվող ձևաչափով, և իրավունք ունեք մեզանից պահանջել փոխանցել տվյալները մեկ ուրիշին, եթե դա մեզ համար տեխնիկապես հնարավոր է:

Ձեր երկրի վերահսկիչ մարմնին բողոք ներկայացնելու համար

Եթե որևէ բողոք ունեք, մենք կողջունենք այն ուղղակիորեն Ձեր փոխարեն լուծելու հնարավորությունը: Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ այս ծանուցագրի սկզբում նշված կոնտակտային տվյալների միջոցով՝ նախքան վերահսկող մարմնի հետ կապ հաստատելը:

Եթե ցանկանում եք կապվել վերահսկող մարմնի հետ, տես հետևյալ մանրամասները.

  • Եվրոպական Միության կամ Եվրոպական Տնտեսական Տարածքի համար կարող եք կապվել Ձեր տեղական մարմնի հետ, ինչպես նշված է Եվրոպա կայքում՝ հետևյալ հղմանմիջոցով: Եթե վստահ չեք, թե ով է Ձեր իրավասությունը վերահսկող մարմինը, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ օգտագործելով այս էջի վերևում գտնվող մանրամասները:
  • Միացյալ Թագավորության համար, Դուք կարող եք կապ հաստատել Տեղեկատվության հանձնակատարի գրասենյակի հետ՝ հետևյալ հղումով:
  • Այլ երկրների համար խնդրում ենք դիմել Ձեր երկրում տվյալ մարմնի կայքէջին:

Եթե վստահ չեք, թե ով է Ձեր իրավասությունը վերահսկող մարմինը, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ օգտագործելով այս էջի վերևում գտնվող մանրամասները:

Երկրին բնորոշ լրացուցիչ կետեր

Կախված նրանից, թե Դուք որ երկրում եք, կարող եք ունենալ որոշ լրացուցիչ իրավունքներ:

Եթե Դուք Ավստրալիայում եք, իմացեք ավելին…

Եթե Ավստրալիայում եք, ապա հետևյալ լրացուցիչ տեղեկությունները վերաբերում են Ձեզ.

  • եթե Դուք մեզ չեք տրամադրում Ձեր անձնական տվյալները, մենք հնարավոր է՝ չկարողանանք (ըստ համապատասխանության) Ձեզ տրամադրել Ձեր պահանջած տեղեկությունները, ապրանքները կամ ծառայությունները և
  • մեր Գաղտնիության քաղաքականությունը (հասանելի է այստեղ) բացատրում է. ա) ինչպես կարող եք մուտք ունենալ այն անձնական տվյալներին և ուղղել դրանք, որոնք մենք պահպանում ենք Ձեր մասին. բ) ինչպես կարող եք բողոք ներկայացնել Ձեր անձնական տվյալների՝ մեր կողմից օգտագործման առնչությամբ, և գ) թե ինչպես մենք կքննարկենք ցանկացած բողոք:

Եթե Դուք Ֆրանսիայում եք, իմացեք ավելին…

Եթե Ֆրանսիայում եք, իրավունք ունեք մեզ ցուցումներ տալ Ձեր մասին տեղեկությունների վերաբերյալ, որոնք մենք պահում ենք Ձեր մահվան դեպքում (մասնավորապես, արդյոք մենք պետք է պահենք կամ ջնջենք դրանք, և արդյոք ուրիշները պետք է իրավունք ունենան դրանք տեսնելու): Դուք կարող եք.

  • ընդհանուր հրահանգներ տալ թվային ծառայություններ մատուցողին, որը գրանցված է տվյալների պաշտպանության ֆրանսիական վերահսկիչ մարմնում (կոչվում է «CNIL») (այս հրահանգները վերաբերում են Ձեր մասին տեղեկությունների ամբողջական օգտագործմանը) կամ
  • մեզ տալ հատուկ հրահանգներ, որոնք կիրառելի են միայն Ձեր մասին տեղեկությունների օգտագործման համար:
  • Ձեր հրահանգներով կարող է մեզնից պահանջվել Ձեր մասին տեղեկությունները փոխանցել որևէ երրորդ կողմի (բայց եթե տեղեկատվությունը պարունակում է տեղեկություններ այլոց մասին, նաև նրանց գաղտնիության իրավունքները հարգելու մեր պարտավորությունը կարող է նշանակել, որ մենք չենք կարող ամբողջությամբ հետևել Ձեր նամակում նշված հրահանգներին): Դուք կարող եք երրորդ կողմ նշանակել, որը պատասխանատու կլինի Ձեր հրահանգների կատարմանը հետևելու համար: Եթե Դուք երրորդ կողմ չեք նշանակում այդ կերպ, Ձեր իրավահաջորդները (եթե Ձեր հրահանգներում այլ բան չնշեք) Ձեր մահից հետո իրավունք կունենան օգտվելու Ձեր մասին տեղեկությունների նկատմամբ Ձեր իրավունքներից.

վարելու Ձեր ունեցվածքը (այդ դեպքում Ձեր իրավահաջորդները հասանելիություն կունենան Ձեր մասին տեղեկություններին՝ նույնացնելու և ձեռք բերելու տեղեկություններ, որոնք կարող են օգտակար լինել Ձեր գույքը կառավարելու համար՝ ներառյալ ցանկացած թվային ապրանք կամ տվյալ, որը կարող է համարվել ընտանեկան հիշողություն, որը փոխանցելի է Ձեր իրավահաջորդներին) և

ապահովելու, որ Ձեր մասին տեղեկություններ օգտագործող կողմերը հաշվի առնեն Ձեր մահը (օրինակ՝ Ձեր հաշիվը փակելը, Ձեր մասին տեղեկությունների օգտագործման կամ թարմացման սահմանափակումը):

  • Դուք ցանկացած ժամանակ կարող եք փոփոխել կամ չեղարկել Ձեր հրահանգները: Ձեր մահվան դեպքում Ձեր մասին տեղեկությունների մշակման մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս 1978 թվականի հունվարի 6-ի 78-17 օրենքի 40-1 հոդվածը: Երբ մահանաք, Դուք լռելյայն կերպով կդադարեք օգտագործել Ձեր հաշիվը, և մենք կջնջենք Ձեր մասին տեղեկությունները մեր պահպանման քաղաքականության համաձայն (մանրամասների համար տե՛ս «Որքա՞ն ժամանակ կպահվեն Ձեր մասին տեղեկությունները» պարբերությունը):

Եթե Դուք Ֆիլիպիններում եք, իմացեք ավելին…

Եթե գտնվում եք Ֆիլիպիններում, Դուք կարող եք ունենալ իրավունքներ՝ ի հավելումն սույն ծանուցագրում շարադրվածների՝ համաձայն Ֆիլիպինների տվյալների գաղտնիության մասին օրենքի և դրա կիրառման կանոնների ու կանոնակարգերի՝ ներառյալ Անձնական տվյալների հանձնաժողովի Գաղտնիության քաղաքականության գրասենյակի թիվ 2018-031 խորհրդատվական կարծիքը:

Ո՞ւմ հետ կապվել հարցերի դեպքում

Եթե հարցեր ունեք կամ ցանկանում եք օգտվել Ձեր իրավունքներից որևէ մեկից, կարող եք գտնել համապատասխան ՖՄԻ-ի մասնաճյուղի, և եթե կիրառելի է, տվյալների պաշտպանության հարցերով զբաղվող պատասխանատուի կոնտակտային տվյալները այս ծանուցագրի վերևում:  ՖՄԻ-ի մասնաճյուղի կողմից Ձեզ ուղարկվող ցակացած հաղորդակցություն կպարունակի նաև կոնտակտային տվյալները:

Եթե Ձեր երկիրն ունի տվյալների պաշտպանության մարմին, Դուք իրավունք ունեք կապվել նրա հետ ցանկացած հարցի կամ մտահոգության դեպքում: Եթե ՖՄԻ-ի համապատասխան մասնաճյուղը չի կարող լուծել Ձեր հարցերը կամ մտահոգությունները, Դուք նաև իրավունք ունեք դիմելու դատական պաշտպանության միջոցների ազգային դատարանում: 

Փոփոխություններ այս ծանուցագրում

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս ծանուցագիրը (և գաղտնիության պահպանման ցանկացած լրացուցիչ ծանուցագիր): Օրենքով պահանջված դեպքում մենք Ձեզ կտեղեկացնենք փոփոխությունների մասին. բացի այդ, եթե դա պահանջում է օրենքը, մենք նաև ձեռք կբերենք փոփոխությունների վերաբերյալ Ձեր համաձայնությունը:

Վերջին անգամ փոփոխվել է 18 Հուլիս 2022.