Ո՞ ենք մենք

Մենք «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»-ի (Philip Morris International) անդամ ենք: Մեր տվյալները (անունը, հասցեն և այլն) կտրամադրվեն Ձեզ առանձին՝ Ձեր մասին տեղեկության հավաքման ժամանակ (կամ տեղեկության հավաքումը հաստատելու համար), օրինակ՝ հավելվածի կամ կայքի ծանուցագրում, էլ. փոստում կամ մեր միջև կնքված պայմանագրում, որը պարունակում է այս ծանուցագրի հղումը: Բացի այդ, Դուք կստանաք հղում դեպի այս ծանուցագիրը, երբ մենք հավաքենք Ձեր մասին տեղեկություններ, բայց հավաքագրման հանգամանքներից ելնելով՝ առանց տվյալ պահին անհատապես Ձեզ հետ կապ հաստատելու:

  • ՖՄԻ. «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»-ն առաջատար միջազգային ծխախոտային ընկերությունների խումբ է: Այն կազմված է մի շարք ընկերություններից կամ «մասնաճյուղերից»:
  • ՖՄԻ-ի մասնաճյուղեր. «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ընկերությունների խմբի յուրաքանչյուր անդամ հանդիսանում է «ՖՄԻ-ի մասնաճյուղ»: «Մենք» (կամ «մեզ» կամ «մեր») վերաբերում է ՖՄԻ-ի մասնաճյուղին, որն առաջինն է հավաքել Ձեր մասին տեղեկություններ (օրինակ՝ ՖՄԻ-ի մասնաճյուղը, որը պայմանագիր է կնքել Ձեզանից կամ Ձեր գործատուից ապրանքներ կամ ծառայություններ ստանալու համար, կամ ՖՄԻ-ի մասնաճյուղը, որի հետ կապվել եք կամ ում գրասենյակ եք այցելել):
  • ՖՄԻ-ի ապրանք. նշանակում է մեր կամ այլ ՖՄԻ-ի մասնաճյուղի արտադրանք:

Ինչպե՞ս ենք մենք տեղեկություններ հավաքում Ձեր մասին

Մենք կարող ենք տեղեկություններ հավաքել Ձեր մասին տարբեր ձևերով:

  • Դուք կարող եք մեզ ուղղակիորեն տեղեկատվություն տրամադրել (օր.՝ պայմանագիր ստորագրել, ձևաթուղթ լրացնել, զանգահարել մեզ, մեզ նամակ գրել կամ հանդիպել մեր աշխատակիցներից մեկի հետ):
  • Մենք կարող ենք տեղեկատվություն հավաքել ինքնաբերաբար (օրինակ՝ երբ օգտագործում եք ՖՄԻ-ի համակարգեր, ՖՄԻ-ի կողմից թողարկված սարք, ինչպես օրինակ՝ դյուրակիր համակարգիչ կամ բջջային հեռախոս, ՖՄԻ-ի կողմից թողարկված ծրագրակազմ (օրինակ՝ ՖՄԻ-ի հավելված) կամ ՖՄԻ-ի կայք):
  • Մենք կարող ենք տեղեկատվություն ստանալ երրորդ կողմերից (օր.՝ Ձեր գործատուից, Ձեր ներկայացուցչից կամ հանրությանը հասանելի աղբյուրներից, ինչպես օրինակ՝ ընկերության կայքից, ինտերնետ որոնումներից, գործարար տեղեկատվություն տրամադրող գործակալություններից կամ սոցիալական մեդիայի հարթակներից, ինչպիսիք են` LinkedIn-ը, Facebook-ը և Twitter-ը):

Այս ծանուցագրում մենք հղում ենք կատարում բոլոր այն մեթոդներին, որոնցով կապվում եք մեզ հետ որպես «ՖՄԻհաղորդակցությունն ապահովող կետեր»: ՖՄԻ-ի հաղորդակցութունն ապահովող կետերը ներառում են և՛ ֆիզիկական (օրինակ՝ ՖՄԻ-ի գրասենյակներ, մանրածախ կետեր և միջոցառումներ), և՛ թվային շփման կետերը (օրինակ՝ էլեկտրոնային նամակագրություն, հավելվածների և կայքերի օգտագործում):

Մենք հնարավոր է հավաքենք տեղեկատվություն, որը Դուք ուղղակիորեն տրամադրում եք: Որպես կանոն` սա տեղի է ունենում, երբ Դուք՝

  • գրանցվում եք մեր տվյալների բազաների անդամ դառնալու համար (սա կարող է լինել, օրինակ` անձամբ, հավելվածի միջոցով կամ առցանց),
  • պայմանավորվածություն եք ձեռք բերում մեզ ապրանքներ կամ ծառայություններ տրամադրելու համար կամ մեզ տրամադրում եք տեղեկատվություն դա անելու համար,
  • պայմանավորվածություն եք ձեռք բերում մեզ հետ ՖՄԻ-ի ապրանքները վաճառելու համար,
  • ներբեռնում կամ օգտագործում եք թվային հաղորդակցությունն ապահովող կետ (օր.՝ հավելված կամ կայք),
  • կապվում եք մեզ հետ հաղորդակցությունն ապահովող կետի կամ էլ. փոստի, սոցիալական մեդիայի կամ հեռախոսի միջոցով,
  • հանդիպում կամ նամակագրություն եք վարում մեր աշխատակիցներից մեկի հետ՝ քննարկելու Ձեր բիզնեսը, Ձեր տեսակետները մեզ համար կարևոր հարցերի կամ մեր բիզնեսի վերաբերյալ,
  • գրանցվում եք ՖՄԻ-ի մամլո հաղորդագրություններ, էլեկտրոնային փոստով ծանուցումներ կամ մարքեթինգային նյութեր ստանալու համար,
  • մասնակցում եք ՖՄԻ-ի հարցումներին կամ (օրենքով թույլատրված դեպքերում) ՖՄԻ-ի մրցույթներին կամ գովազդային ակցիաներին կամ
  • այցելում եք մեր գրասենյակներ կամ մասնակցում եք մի միջոցառման, որը կազմակերպել է ՖՄԻ-ի մասնաճյուղը:

Մենք հնարավոր է ինքնաբերաբար տեղեկություններ հավաքել Ձեր մասին: Որպես կանոն` սա տեղի է ունենում, երբ Դուք՝

  • այցելում եք մեր գրասենյակներ (օր.՝ տեսաձայնագրման (CCTV) և շենքեր մուտք գործելու մատյանների միջոցով),
  • աշխատում եք մի վայրում կամ այցելում եք մի վայր, որը վաճառում է ՖՄԻ-ի ապրանքներ (օր.՝ հավաքելով Ձեր տվյալները վճարման պահին կամ բջջային տեխնոլոգիային կապակցում ունեցող վաճառակետում գտնվող սենսորների միջոցով),
  • մասնակցում եք մի միջոցառման, որը կազմակերպել է ՖՄԻ-ի մասնաճյուղը (օրինակ՝ միջոցառման ժամանակ գնումների/վաճառքի միջոցով) կամ միջոցառման սենսորների միջոցով, որոնք կապակցված են բջջային տեխնոլոգիային,
  • օգտագործում եք ՖՄԻ-ի համակարգերը, ՖՄԻ-ի կողմից թողարկված ծրագրակազմը կամ թողարկված սարքերը, ինչպիսիք են դյուրակիր համակարգիչը կամ բջջային հեռախոսը (օր.՝ հավաքելով համակարգերի և սարքերի օգտագործման տվյալներ, մուտք գործելով գրանցամատյանների ֆայլեր և պահպանելով ուղարկված և ստացված նամակագրությունը՝ ՖՄԻ-ի համակարգերի և սարքերի միջոցով),
  • շփվում եք մեզ հետ (օրինակ՝ ՖՄԻ-ի հաղորդակցությունն ապահովող կետի կամ սոցիալական մեդիայի հարթակների միջոցով),
  • օգտագործում եք ՖՄԻ-ի հաղորդակցությունն ապահովող կետեր (օր.՝ հավելվածում կամ կայքում՝ հետևելու մեխանիզմների միջոցով) կամ
  • կատարում եք հրապարակային գրառումներ սոցիալական մեդիայի հարթակներում, որոնց մենք հետևում ենք (օրինակ, որպեսզի կարողանանք հասկանալ հանրային կարծիքը կամ պատասխանենք ՖՄԻ-ի ապրանքներին վերաբերող հարցումներին):

Մենք կարող ենք նաև ինքնաբերաբար հավաքել Ձեր մասին տեղեկատվություն՝ ՖՄԻ-ի հաղորդակցությունն ապահովող թվային կետերում` թխուկների և հետագծման նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Օգտագործվող հատուկ թխուկները և տեխնոլոգիաները կախված կլինեն խնդրի առարկա հանդիսացող ՖՄԻ-ի հաղորդակցությունն ապահովող կետից: Թխուկներին (ներառյալ Google-ի վերլուծական թխուկները) և նմանատիպ տեխնոլոգիաներին ծանոթանալու համար, որոնք օգտագործվում են հաղորդակցությունն ապահովող կետում, ներառյալ այն, թե ինչպես կարող եք ընդունել կամ մերժել թխուկները, խնդրում ենք ծանոթանալ այդ հաղորդակցությունն ապահովող կետում կամ դրա միջոցով հասանելի թխուկների մասին ծանուցագրին:

Օրենքով թույլատրված դեպքերում մենք կարող ենք Ձեր մասին տեղեկություններ ստանալ երրորդ կողմերից, մասնավորապես՝ Ձեր կամ Ձեր գործատուի հետ բիզնես վարելուն պատրաստվելու կամ հանրությանը հայտնի Ձեր տեսակետների, կարծիքների և որոշումների առնչությամբ, որոնք կարող են բացասաբար ազդել հանրային քաղաքականության և ՖՄԻ-ին առնչվող այլ հարցերի վրա: Սա կարող է ներառել գործարար տեղեկատվության գործակալությունների կողմից տրամադրված տեղեկատվությունը, ՖՄԻ-ի մասնաճյուղերի միջև համօգտագործվող տեղեկատվությունը, երրորդ կողմի սոցիալական մեդիայի կայքերի (օրինակ՝ LinkedIn) վերաբերյալ հանրությանը հասանելի պրոֆիլի տեղեկատվությունը:

Մենք կարող ենք նաև տեղեկություններ հավաքել այլ համատեքստերում, որոնք Ձեզ ակնհայտ են դարձել տվյալ պահին:

Ի՞նչ տեղեկություններ ենք մենք հավաքում Ձեր մասին

Մենք կարող ենք Ձեր մասին հավաքել տարբեր տեսակի տեղեկություններ.

  • տեղեկատվություն, որն անհրաժեշտ է Ձեր, Ձեր գործատուի կամ ներկայացուցչի հետ մեր հարաբերությունները կառավարելու և իրականացնելու համար (ներառյալ նման կերպ վարվելը՝ նման հարաբերությունների մասին մտածելու դեպքում)
  • ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու համար անհրաժեշտ տեղեկատվություն
  • տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ՖՄԻ-ի ապրանքների կամ ծառայությունների առևտուր իրականացնելու կամ դրանց վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու համար (օրինակ՝ պատվերներ կատարելու համար)
  • Տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ՖՄԻ-ի ապրանքներին կամ ծառայություններին աջակցություն տրամադրելու կամ երաշխիքային ծառայություններ տրամադրելու համար
  • տեղեկատվություն այն մասին, թե ինչ եք անում Ձեր բիզնեսում՝ մեր սպառողների, ՖՄԻ-ի ապրանքների կամ մեզ հետ կապված (օր.՝ երաշխիքային ծառայությունների մատուցում, ՖՄԻ-ի ապրանքների և վաճառվող ապրանքների վաճառակետերի ցուցադրում և այլն)
  • տեղեկատվություն, որը մեզ տրամադրում եք պայմանագրերում, ձևաթղթերում կամ հարցումներում
  • տեղեկատվություն մեր գրասենյակներ, վաճառակետեր, ինչպես նաև մեր միջոցառումներին Ձեր այցելությունների մասին
  • տեղեկություններ, որոնք մեզ տրամադրում եք մեզ կատարած Ձեր զանգերի, մեր աշխատակիցների հետ ունեցած հանդիպումների կամ մեզ ուղարկած Ձեր էլ. նամակների միջոցով
  • տեղեկատվություն Ձեր նախասիրությունների և հետաքրքրությունների մասին
  • տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Ձեր տարիքը, ինքնությունը և գործատուի անունից գործելու լիազորությունը ստուգելու համար, եթե կիրառելի է
  • տեղեկատվություն հանրությանը հայտնի Ձեր տեսակետների, կարծիքների և որոշումների մասին, որոնք կարող են բացասաբար ազդել հանրային քաղաքականության և ՖՄԻ-ի հետ կապված այլ հարցերի վրա
  • տեղեկատվություն, որը ներկայացվում է մեզ ՖՄԻ-ի մասնաճյուղերում գործող տեղեկատվական համակարգերից օգտվելիս
  • Ձեր կողմից ՖՄԻ-ի տեղեկատվական համակարգերի օգտագործման մասին ավտոմատացված գրառումներ՝ ներառյալ ՖՄԻ-ի կողմից թողարկված սարքերը

Տեղեկությունները, որոնք մենք ուղղակիորեն հավաքագրում ենք Ձեզանից, ակնհայտ կլինեն այն համատեքստից, որում դրանք տրամադրում եք: Օրինակ՝

  • այն դեպքերում, երբ Դուք մատակարար եք (կամ հնարավոր մատակարար), Ձեր, Ձեր գործատուի կամ ներկայացուցչի հետ մեր փոխհարաբերությունները կառավարելու նպատակով Դուք տրամադրում եք Ձեր անունը, կոնտակտային տվյալները, հաշիվների դուրսգրման մանրամասները և ապրանքների/ծառայությունների մանրամասները (և ըստ անհրաժեշտության՝ ծախսերի հետ կապված պահանջները), որպեսզի մենք կարողանանք ի կատար ածել մեր պայմանագիրը կամ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ (օր.՝ ֆինանսական կայունության մասին տեղեկատվություն, առևտրային պատժամիջոցների մասին տեղեկատվություն, կենսագրական տվյալների ստուգումներ), ինչպես նաև կառավարել Ձեր մուտքը մեր հաստատություններ, մեր տեղեկատվական համակարգերին և ՏՏ սարքերին և դրանց օգտագործումը,
  • եթե հասարակական գործիչ եք, ում տեսակետները կարող են բացասաբար ազդել հանրային քաղաքականության կամ ՖՄԻ-ի հետ կապված այլ հարցերի վրա, մենք կարող ենք նշել, թե ինչ տեսակետներ եք հրապարակել, ինչպես նաև դա կատարելու ժամը և ամսաթիվը, կամ որտեղ եք հանդիպել մեր աշխատակիցներից մեկին, այդ հանդիպման մասին հիմնական մանրամասները, ինչպես նաև Ձեր տեսակետները, որոնցով կիսվել եք մեզ հետ որպես Ձեր հանրային տեսակետներ,
  • Դուք կարող եք տեղեկատվություն տրամադրել Ձեր նախասիրությունների և հետաքրքրությունների մասին, որպեսզի մենք կարողանանք Ձեզ առաջարկել պարգևատրման սխեմաներ կամ Ձեզ հրավիրել միջոցառումների, որոնք կհետաքրքրեն Ձեզ,
  • մենք կարող ենք հավաքել տեղեկատվություն, որը մեզ հնարավորություն կտա հաստատել Ձեր տարիքը և ինքնությունը, օրինակ՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Տեղեկությունները, որոնք մենք հավաքում ենք ինքնաբերաբար, հիմնականում վերաբերում են հետևյալին.

  • Ձեր այցի կամ զանգի մանրամասներ (ինչպես օրինակ՝ ժամը և տևողությունը),
  • մեր գրասենյակներում, վաճառակետերում կամ միջոցառման ժամանակ (ներառյալ անմիջական հարևանությամբ գտնվող տարածքները), որքան հաճախ եք այցելում և որ տարածքներ եք հաճախում/այցելում և որքան ժամանակով,
  • տեղեկատվություն շենքերի մուտքերի վերահսկման համակարգերի համար,
  • կենսաչափական տվյալներ՝ նույնականացման նպատակով (շենքերի մուտքերի վերահսկման կամ ՏՏ սարքերի հասանելիության համար),
  • Ձեր կողմից ՖՄԻ-ի հաղորդակցությունն ապահովող թվային կետերի օգտագործման համար (ինչպես օրինակ՝ Ձեր այցելած էջերը, այն էջը, որտեղից եկել եք, և այն էջը, ուր մուտք եք գործել հեռանալիս, մուտքագրված որոնման բառերը կամ հաղորդակցությունն ապահովող կետում սեղմված հղումները),
  • ՖՄԻ-ի տեղեկատվական համակարգերի, ներառյալ ՖՄԻ-ի կողմից թողարկված սարքերի՝ Ձեր օգտագործման ավտոմատացված գրառումները
  • տեղեկատվություն, որը մեզ փոխանցվել է ՖՄԻ-ի մասնաճյուղերում գործող տեղեկատվական համակարգերից օգտվելիս
  • ՖՄԻ-ի առցանց ֆորումներից օգտվելիս մեզ ներկայացված տեղեկությունները,
  • նամակագրությամբ մեզ ներկայացված տեղեկությունները և
  • Ձեր սարքը (ինչպես օրինակ՝ Ձեր IP հասցեն կամ սարքի եզակի նույնացուցիչը, գտնվելու վայրի տվյալները, ցանկացած թխուկների մանրամասները, որոնք մենք հնարավոր է պահենք Ձեր սարքում):

Տեղեկատվությունը, որը մենք հավաքում ենք երրորդ կողմերից, հիմնականում բաղկացած կլինի հանրությանը հասանելի տեղեկատվությունից (ինչպես օրինակ՝ Ձեր դերը, նախընտրությունները և հետաքրքրությունները և Ձեր տեսակետները, կարծիքները և որոշումները, որոնք կարող են բացասաբար ազդել հանրային քաղաքականության և ՖՄԻ-ին առնչվող այլ հարցերի վրա), օրինակ՝ սոցիալական մեդիայի հանրային գրառումներ:

Ի՞նչ նպատակներով ենք մենք օգտագործում Ձեր մասին տեղեկությունները և ի՞նչ իրավական հիմքով

Այս բաժնում մենք նկարագրում ենք այն նպատակները, որոնց համար մենք օգտագործում ենք անձնական տվյալները: Այնուամենայնիվ, սա համընդհանուր ծանուցագիր է, և եթե երկրի օրենքները սահմանափակում կամ արգելում են այս ծանուցագրում նկարագրված որոշակի գործողություններ, մենք տվյալ երկրում չենք օգտագործի Ձեր վերաբերյալ տեղեկություններն այդ նպատակներով:

Ելնելով վերը նշվածից՝ կախված մեր փոխհարաբերությունների բնույթից, մենք կարող ենք օգտագործել Ձեր վերաբերյալ տեղեկությունները հետևյալ նպատակներով.

  • Կանոնակարգային պարտավորություններին համապատասխանելու համար, ինչպիսիք են՝ Ձեր տարիքը և ինքնությունը ստուգելը, «ճանաչեք Ձեր մատակարարին» ստուգումներ կատարելը և Ձեր կամ Ձեր գործատուի հետ մեր պայմանագրային հարաբերությունները կառավարելը
  • Իրավական համապատասխանությունը, ինչպես օրինակ՝ Ձեր գրառումների պահպանումը և օգտագործումը՝ կապված ակնկալվող ցանկացած վեճի հետ՝ մեր իրավաբաններից և այլ խորհրդատուներից խորհրդատվություն ստանալու նպատակով
  • Ձեզանից կամ Ձեր գործատուից ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու համար՝ ներառյալ Ձեզ հետ կապ հաստատելը մեր փոխհարաբերությունները կառավարելու, վաճառքի հետ կապված ծառայություններ ստանալու, ինչպես նաև Ձեզ ապրանքների, ծառայությունների և ծախսերի համար վճարելու համար (ըստ անհրաժեշտության)
  • Մեր արտադրանքը Ձեզ վաճառելու համար՝ ներառյալ Ձեր պատվերների կատարումը, Ձեր վճարումների մշակումը
  • Ձեզ վաճառքի հետ կապված ծառայություններ մատուցելու համար՝ ներառյալ Ձեր հարցումների և դիմումների հետ կապված հարցերը, ինչպես նաև երաշխիքային ծառայությունների մատուցումը
  • Տեղեկացնելու Ձեզ թարմացումների, գովազդային ակցիաների, միջոցառումների մասին և մեր փոխհարաբերություններին առնչվող հարցերը կառավարելու համար` ներառյալ հավատարմության ծրագրերի կազմակերպումը, արտադրանքի բարելավումը, շուկայի հետազոտությունը, շուկայավարման ռազմավարությունների մշակումը, մարքեթինգային արշավների կազմակերպումը և միջոցառումների ժամանակ Ձեր փորձառություններն անհատականացնելը
  • Վերոնշյալին աջակցելու համար` ներառյալ Ձեր կամ Ձեր գործատուի հաշիվների վարումը՝ Ձեզ հնարավորություն ընձեռելով օգտագործել ՖՄԻ-ի հաղորդակցությունն ապահովող կետերը և վաճառել ՖՄԻ-ի արտադրանքը, վարելով նամակագրություն Ձեզ հետ, հարմարեցնելով ՖՄԻ-ի հաղորդակցությունն ապահովող կետերի Ձեր փորձառությունը, կառավարումը և անսարքությունների վերացումը, ընդհանուր գրառումների վարումը և ցանկացած համակարգին Ձեր հասանելիության կառավարումը, որին մենք Ձեզ մուտքի թույլտվություն ենք տվել
  • Բիզնեսի վերլուծության և բարելավումների համար` ներառյալ ՖՄԻ-ի արտադրանքի, գրասենյակների, գործընթացների, վաճառակետերի և միջոցառումների, ինչպես նաև այն տեղեկությունների, համակարգերի և սարքերի բարելավումները, որոնք մենք (կամ մեր մասնաճյուղերը) տրամադրում ենք մեր հաճախորդներին, մատակարարներին, ծառայություններ մատուցողներին, երրորդ կողմի կապալառուներին, մանրածախ առևտրականներին և այցելուներին
  • ՖՄԻ-ի համակարգերի, ՖՄԻ-ի կողմից թողարկված ծրագրաշարի, ՖՄԻ-ի սարքերի և ՖՄԻ-ի տեղեկատվության՝ Ձեր կողմից օգտագործումը հնարավոր դարձնելու և կառավարելու համար
  • ՖՄԻ-ի համակարգերի և սարքերի Ձեր կողմից օգտագործումը վերահսկելու համար, օրինակ՝ ապահովելու ինտերնետի և էլ. փոստի հարմարությունների պատշաճ օգտագործումը, ինչպես նաև ընկերության տեղեկատվության պատշաճ մշակումը
  • Պահպանելու ՖՄԻ-ի համակարգերի, սարքերի, տեղեկատվության և շենքերի անվտանգությունը
  • Որպեսզի մենք կամ մեր բիզնես գործընկերները Ձեզ տեղեկացնեք ՖՄԻ-ի արտադրանքի շուկայավարման կամ գովազդային ակցիաներում ներգրավվելու հավանական հնարավորությունների մասին
  • Հասկանալու Ձեր տեսակետները, կարծիքները, որոշումները, և ինչպես դրանք կարող են ազդել հանրային քաղաքականության և ՖՄԻ-ին առնչվող այլ հարցերի վրա
  • Այլ նպատակներով, որոնց մասին մենք Ձեզ ծանուցում ենք, կամ որոնք համատեքստից պարզ կդառնան այն պահին, երբ առաջին անգամ հավաքվեն Ձեր մասին տեղեկություններ

Մեր կողմից Ձեզ վերաբերող տեղեկությունների օգտագործման իրավական հիմքը հետևյալներից մեկն է (որը մենք ավելի մանրամասն բացատրում ենք «Իմանալ ավելին» բաժնում).

  • իրավական պարտավորության պահպանում, որին մենք ենթակա ենք,
  • պայմանագրի կատարումը, որի կողմ եք հանդիսանում,
  • օրինական բիզնես շահ, որը չի գերակայում տեղեկատվությունը պաշտպանելու Ձեր շահերին,
  • եթե վերը նշվածներից ոչ մեկը չի կիրառվում, կամ երբ ըստ օրենքի պահանջվում է Ձեր համաձայնությունը (որը մենք կխնդրենք նախքան տեղեկատվությունը մշակելը):

Նպատակները, որոնց համար մենք օգտագործում ենք Ձեր մասին տեղեկությունները, հավաքագրման համապատասխան մեթոդներով և օգտագործման իրավական հիմքերով, հետևյալն են.

Նպատակ

Հավաքագրման եղանակը և մշակման իրավական հիմքը

Համապատասխանությունը կանոնակարգող պարտավորություններին

  • Ձեր տարիքի, ինքնության և բիզնես գործընկերոջ կարգավիճակի ստուգումը
  • հարկային և գործարար հաշվապահական պարտավորություններ
  • «Ճանաչեք Ձեր մատակարարին»
  • առևտրային պատժամիջոցներ
  • կենսագրական տվյալների ստուգումներ
  • առողջության և անվտանգության կառավարում
  • իրավական և կանոնակարգման պահանջների վերաբերյալ հարցումներ
  • շահերի բախում
  • ժամանակացույցերի և հաշիվ-ապրանքագրերի գրանցում այնքանով, որքանով Դուք հանդես եք գալիս որպես արտաքին խորհրդատու
  • պայմանագրերի և հարակից փաստաթղթերի պահպանում, որոնցում կարող եք վկայակոչվել
  • չարաշահումների վերաբերյալ հաղորդված մեղադրանքների հետաքննություն

Այս տեղեկատվությունը սովորաբար տրամադրվում է մեզ անմիջապես Ձեր կողմից այն ժամանակ, երբ Դուք փոխհարաբերություններ ունեք կամ շփվում եք մեզ հետ:

Մենք այն օգտագործում ենք, քանի որ մեզ անհրաժեշտ է հետևել միայն չափահասների հետ առևտրին և մեր բիզնեսը համապատասխան ձևով վարելու իրավական պարտավորությանը (ներառյալ ընկերությունների օրենսդրության և հարկային համապատասխանության առնչությամբ), վարել ֆինանսական և հարկային հաշվառում, համապատասխանել առևտրային պատժամիջոցներին, առողջության և անվտանգության օրենքներին (որոնք կարող են ներառել միջադեպերի գրառումների վարումը), պատրաստել հաշվետվություններ, համապատասխանել իրավասու մարմինների տեղեկատվության ստացման վերաբերյալ հարցումներին և կառավարել շահերի ցանկացած բախում, կամ այն երկրներում, որտեղ նման իրավական պարտավորություն առկա չէ, քանի որ մենք ունենք մեր բիզնեսը լավ գործելակերպի պահանջներին համապատասխան վարելու օրինական բիզնես շահ, որոնք չեն գերակայում Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին՝ Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու նպատակով:

Ապրանքների և ծառայությունների գնում

  • կապ հաստատել Ձեզ հետ Ձեր կամ Ձեր գործատուի կողմից՝ մեզ ապրանքներ կամ ծառայություններ տրամադրելու ընթացքում
  • Ձեր կամ Ձեր գործատուի մոտ մեր կողմից պահվող հաշվի կառավարում
  • վճարումների մշակում
  • փոխհարաբերությունների կառավարում
  • մեր համաձայնագրին, մեր քաղաքականությանը և ներքին ծրագրերին Ձեր համապատասխանության վերահսկողություն (օրինակ՝ մեր GAP ծրագիրը, եթե Դուք ֆերմեր եք, ով մեզ հումք է մատակարարում)
  • մեր համաձայնագրի, քաղաքականությունների, ներքին ծրագրերի, խնդիրների և միջադեպերի անհամապատասխանության ուսումնասիրություն
  • կառավարել մեր համաձայնագրի քաղաքականությանը, քաղաքականություններին և ներքին ծրագրերին, խնդիրներին և միջադեպերին չհամապատասխանելու դեպքերի վերացումը

Մենք սովորաբար տեղեկատվությունը կստանանք կամ ուղղակիորեն Ձեզանից, կամ Ձեր գործատուի, նամակագրության միջոցով (որպես կանոն` անունը, պաշտոնը, բիզնեսի հասցեն, բիզնեսի էլ. փոստի հասցեն, պատվերները, ծառայությունները, վճարման տվյալները, (որտեղ անհրաժեշտ է, ծախսերի մանրամասները)):

Մենք այն օգտագործում ենք Ձեր կամ Ձեր գործատուի հետ մեր պայմանագրի կատարման համար՝ որպես Ձեր կամ Ձեր գործատուի ապրանքների կամ ծառայությունների գնորդ, կամ, եթե այդպիսի պարտավորություն չկա, մենք օգտագործում ենք այն, քանի որ մենք ունենք մեր բիզնեսը վարելու օրինական բիզնես շահ, կապ ենք հաստատում Ձեզ հետ այն ապրանքների կամ ծառայությունների առնչությամբ, որոնք մենք ստանում ենք Ձեզանից կամ Ձեր գործատուից՝ վճարումները մշակելու, Ձեր կամ Ձեր գործատուի հետ մեր հարաբերությունները կառավարելու և մեր համաձայնագրի, քաղաքականության և ծրագրերի պահպանումը վերահսկելու համար, որոնք չեն գերագնահատվում Ձեր շահերով, իրավունքներով և Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու ազատություններով:

Վաճառել մեր արտադրանքները

  • կատարել Ձեր պատվերները (ներառյալ անդորրագրեր ուղարկելը)
  • կատարել Ձեր վճարումները
  • մատուցել երաշխիքային ծառայություններ

Այս տեղեկատվությունը սովորաբար տրամադրվում է մեզ ուղղակիորեն կամ Ձեր գործատուի միջոցով, ինչպես կիրառելի է (որպես կանոն` անունը, պաշտոնը, բիզնեսի հասցեն, բիզնեսի էլ. փոստի հասցեն, պատվերները, վճարման տվյալները, նամակագրությունը):

Մենք այն օգտագործում ենք Ձեր կամ Ձեր գործատուի հանդեպ՝ որպես մեր արտադրանքի գնորդի, մեր պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:

Տրամադրել վաճառքի հետ կապված ծառայություններ

  • զբաղվել Ձեր հարցումներով և խնդրանքներով
  • Ձեզ հետ նամակագրություն վարել
  • ընդհանուր կառավարում և անսարքությունների վերացում
  • փոխհարաբերությունների կառավարում

Այս տեղեկատվությունը սովորաբար տրամադրվում է մեզ ուղղակիորեն կամ Ձեր գործատուի միջոցով:

Մենք այն օգտագործում ենք, քանի որ մենք ունենք մեր բիզնեսը լավ գործելակերպի պահանջներին համապատասխան վարելու օրինական բիզնես շահ, որը չի գերակայում Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին՝ Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու նպատակով:

Բիզնեսի խթանում և հարաբերությունների կառավարում (օրենքով թույլատրված դեպքում)

  • տեղեկացնել Ձեզ համապատասխան թարմացումների, գովազդային ակցիաների և միջոցառումների մասին
  • կառավարել մեր փոխհարաբերությունները
  • հասկանալ Ձեր նախասիրությունները (ինչպես օրինակ, թե ինչ ապրանքներ կամ միջոցառումներ կարող են հետաքրքրել Ձեզ կամ կարող են ավելի հարմարեցված լինել Ձեր կարիքներին)
  • կառավարել Ձեր «հավատարմության» ծրագրերը
  • հրավիրել Ձեզ մասնակցելու և վարելու հարցախույզեր կամ շուկայի հետազոտության արշավներ
  • շուկայի հետազոտության համար
  • մշակել մարքեթինգային ռազմավարություններ
  • վարել մարքեթինգային արշավներ
  • հարմարեցնել Ձեր փորձը ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերի հետ (օրինակ՝ անհատականացնելու Ձեր այցը, ինչպես օրինակ՝ ողջույններով կամ առաջարկներով, որոնք կարող են Ձեզ հետաքրքրել)

Որպես կանոն` սա այն տեղեկատվության համադրությունն է, որը տրամադրում եք մեզ (օրինակ՝ Ձեր անունը, կոնտակտային տվյալները և սոցիալական մեդիայի տվյալները), տեղեկատվություն, որը մենք ինքնաբերաբար հավաքագրում ենք (օրինակ՝ օգտագործելով տեխնոլոգիա՝ ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերի օգտագործումը վերահսկելու համար) և (որտեղ օրենքով թույլատրվում է) տեղեկատվություն, որը մենք ձեռք ենք բերում երրորդ կողմերից (օրինակ՝ հանրային սոցիալական մեդիայի գրառումները):

Մենք այն օգտագործում ենք այն հիմքով, որ ունենք մեր փոխհարաբերությունները կառավարելու օրինական բիզնես շահեր և պատմելու Ձեզ մեր բիզնեսի, ապրանքների և միջոցառումների մասին, գործարկելու ՖՄԻ հաղորդակցություն ապահովող կետերը և հարմարեցնելու Ձեր փորձառությունները՝ Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին չգերակայող այս ձևերով՝  Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու նպատակով:

Բիզնեսի խթանում և փոխհարաբերությունների կառավարում (օրենքով թույլատրված դեպքերում)

  • տրամադրել Ձեզ տեղեկատվություն և կառավարել ՖՄԻ-ի մասնաճյուղերի, նրանց գովազդային ակցիաների, ապրանքների և ծառայությունների, վաճառակետերի, միջոցառումների և ծխախոտի արտադրանքների կարգավորման մասին, մշակել և կատարելագործել գործիքներ այս նպատակներին հասնելու համար

Որպես կանոն` սա այն տեղեկատվության համադրությունն է, որը Դուք տրամադրում եք մեզ (օրինակ՝ Ձեր անունը, կոնտակտային տվյալները և սոցիալական մեդիայի տվյալները), տեղեկատվություն, որը մենք ինքնաբերաբար ենք հավաքագրում (օրինակ՝ օգտագործելով թխուկներ և նմանատիպ տեխնոլոգիաներ և (օրենքով թույլատրված դեպքերում) տեղեկատվություն, որը մենք ձեռք ենք բերում երրորդ կողմերից (օրինակ՝ հանրային սոցիալական մեդիայի գրառումները):

Մենք այն օգտագործում ենք այն հիմքով, որ մենք ունենք օրինական բիզնես շահ՝ Ձեզ տեղեկացնելու այս բաների մասին, որոնք չեն գերակայում Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին՝ Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու նպատակով:

Որոշ երկրներում, օրենքով պահանջվող դեպքերում, մենք Ձեզ կուղարկենք այս նյութերը էլեկտրոնային ձևաչափով՝ միայն Ձեր համաձայնությամբ:

Բիզնեսի կառավարում

  • ընդհանուր կազմակերպչական կառավարում և բիզնես հաշվառում
  • պայմանագիր կնքող անձի կյանքի ցիկլի կառավարում (աշխատանքի ընդունվելուց հետո մինչև դադարեցում)
  • այցելուների կառավարում և գրառումների վարում
  • միջոցառումների, վերապատրաստման և համապատասխանության ծրագրերի կազմակերպում և վարում
  • նամակագրություն՝ Ձեր կամ Ձեր գործատուի հետ ունեցած մեր փոխհարաբերությունների առնչությամբ, ներառյալ Ձեր հարցումներն ու խնդրանքները
  • ՏՏ համակարգերի մշակում, ներդրում, շահագործում և տեխնիկական սպասարկում
  • համակարգերի, սարքերի, տեղեկատվության և շենքերի անվտանգության պահպանում
  • կոնտակտային տվյալների բազաների և համագործակցության գործիքների գործարկում
  • միջազգային հանձնարարություններ և ճամփորդություններ
  • անվտանգ աշխատանքային միջավայրի շահագործում
  • ՖՄԻ-ի մասնաճյուղերի անձնակազմի, հաճախորդների, մատակարարների, այցելուների և յուրաքանչյուրի սեփականության անվտանգության և ապահովության պահպանում

Մենք սովորաբար տեղեկատվությունը կստանանք կամ ուղղակիորեն Ձեզանից, կամ Ձեր գործատուի կողմից:

Մենք օգտագործում ենք այն, քանի որ ունենք մեր բիզնեսը վարելու օրինական բիզնես շահ, կառավարելու մեր փոխհարաբերությունները Ձեզ հետ և պահպանելու մեր շենքերի, տեղեկատվական և ՏՏ համակարգերի անվտանգությունն ու ամբողջականությունը, որոնք չեն գերակայում Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին՝ Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու նպատակով:

Անվտանգության և համակարգերի մոնիտորինգ

  • նույնականացման և մուտքի վերահսկման համակարգեր ու տեղեկամատյաններ, որտեղ կիրառելի է
  • ՖՄԻ համակարգերի, սարքերի, ինտերնետի և էլ. փոստի մոնիտորինգ, որոնց մուտքը Ձեզ արտոնված է
  • ՖՄԻ-ի տարածքների մատչման, ՖՄԻ-ի մասնաճյուղերի մատակարարումների և մեր տարածքների անվտանգության հետ կապված գործընթացների վերահսկում
  • ՖՄԻ համակարգերի, ՖՄԻ-ի կողմից թողարկված ծրագրաշարի (ներառյալ ինտերնետը և էլ. փոստը), ՖՄԻ-ի սարքերի և ՖՄԻ-ի տեղեկատվության՝ Ձեր կողմից օգտագործման հնարավորություն և կառավարում. Ձեր կողմից դրանց օգտագործման վերահսկումը, ներառյալ ինտերնետի և էլ. փոստի հարմարությունների պատշաճ օգտագործումը և ընկերության տեղեկատվության պատշաճ մշակման ապահովումը (օրինակ՝ գնահատելու համար, թե արդյոք խախտվել է ընկերության տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ ընկերության  քաղաքականությունը (կանխամտածված, թե պատահական)

Այս տեղեկատվությունը հավաքագրվում է ինքնաբերաբար, տարբեր միջոցներով, ինչպիսիք են ավտոմատացված համակարգերի և սարքերի մոնիտորինգը, ինչպես նաև CCTV-ի ձայնագրումը և աուդիո ձայնագրությունը մեր տարածքներում:

Մենք օգտագործում ենք այն, քանի որ ունենք օրինական բիզնես շահ՝ ապահովելու մեր ֆիզիկական և թվային ենթակառուցվածքի, տեղեկատվության և տարածքների գաղտնիությունը, ամբողջականությունը և անվտանգությունը, որոնք չեն գերակայում Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին՝ Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու նպատակով:

Վերը նշված բոլոր նպատակների աջակցում

  • Ձեր հաշիվների կառավարում
  • հնարավորություն տալու Ձեզ օգտագործել ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերը (օրինակ՝ թույլատրելով Ձեզ մուտք գործել հաղորդակցություն ապահովող կետի բաժիններ, որոնք վերապահված են միայն լիազորված օգտատերերին՝ Ձեր գնումների զամբյուղը Ձեզ հետ կապելու միջոցով, կառավարելով լեզվի Ձեր նախապատվությունը)
  • Ձեզ հետ նամակագրություն վարելով
  • ընդլայնելով Ձեր փորձառությունները
  • կառավարում և անսարքությունների վերացում

Սա սովորաբար կլինի այն տեղեկատվության համադրությունը, որը տրամադրում եք մեզ (որպես կանոն` անունը, գաղտնաբառը (կամ համարժեք)) և տեղեկատվությունը, որը մենք ինքնաբեաբար հավաքագրում ենք (օրինակ՝ Ձեր սարքի վերաբերյալ տեղեկությունները և թխուկները, ինչպես նաև նմանատիպ տեխնոլոգիաները):

Մենք օգտագործում ենք դա այն հիմքերով, որոնք համապատասխանում են այն տեղեկատվության օգտագործման նպատակին, որին մենք աջակցում ենք: Օրինակ, երբ մենք կառավարում ենք Ձեր հաշիվը՝ գնումներին աջակցելու կամ հետվաճառքի ծառայություններ տրամադրելու համար, մենք այն կիրառում ենք Ձեր նկատմամբ, որպես մեր արտադրանքների գնորդ, մեր պայմանագրային պարտավորությունները կատարելու նպատակով, կառավարում ենք Ձեր հաշիվը, որպեսզի Ձեզ տեղեկացնենք մեր արտադրանքների թարմացումների մասին, աջակցում ենք բիզնեսի զարգացմանը և, հետևաբար, օգտագործում ենք այն հիմքով, որ օրինական բիզնես շահեր ունենք մեր արտադրանքները շուկա հանելու համար, որը չի գերակայում Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին՝ Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու նպատակով, և այլն:

Բիզնեսի վերլուծություն և արդիացումներ

  • թույլ տալով մեզ կամ մեր բիզնես գործընկերներին տեղեկացնել Ձեզ պոտենցիալ հնարավորությունների մասին՝ ներգրավվելու ՖՄԻ-ի արտադրանքի խթանման գործում
  • բիզնեսի վերլուծության և բարելավումների նպատակով (ներառյալ ՖՄԻ-ի արտադրանքները, համակարգերը, գործընթացները, գրասենյակները, վաճառակետերը, որոնք վաճառում են ՖՄԻ-ի ապրանքները, դասընթացները, միջոցառումները, թվային ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերը, ինչպես նաև այն սարքերն ու տեղեկությունները, որոնք մենք (կամ մեր մասնաճյուղերը) տրամադրում ենք (են) Ձեզ կամ Ձեր գործատուին)

Որպես կանոն` սա այն տեղեկատվության համադրությունն է, որը մեզ տրամադրում եք, և որը մենք ինքնաբերաբար հավաքագրում ենք և (օրենքով թույլատրված դեպքերում) ձեռք ենք բերում երրորդ կողմերից:

Մենք սա օգտագործում ենք այն հիմքով, որ մենք ունենք օրինական բիզնես շահագրգռվածություն՝ վերլուծելու և բարելավելու մեր բիզնեսի արդյունավետությունը, մեր արտադրանքը, համակարգերը, գործընթացները, գրասենյակները, վաճառակետերը, վերապատրաստումները, միջոցառումները, ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերը և մեր կողմից տրամադրված սարքերն ու տեղեկատվությունը, ինչպես նաև հրավիրելու այլոց՝ ներգրավվելու ՖՄԻ-ի արտադրանքի խթանման գործընթացում, որը չի գերակայում Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին՝ Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու նպատակով:

Ձեր տեսակետները, կարծիքները և որոշումները հասկանալը

Որպես կանոն` սա այն տեղեկատվություն է, որը մենք ստանում ենք հանրությանը հասանելի երրորդ կողմի աղբյուրներից, ինչպես օրինակ՝ ընկերության կայքէջից, ինտերնետ որոնումներից կամ սոցիալական մեդիայի հարթակներում, ինչպիսիք են` LinkedIn-ը, Facebook-ը և Twitter-ը) կամ որոնք ուղղակիորեն ձեռք ենք բերում Ձեզանից, օրինակ՝ Ձեր տեսակետները, որ կիսել եք մեզ հետ որպես Ձեր հանրային տեսակետներ:

Մենք սա օգտագործում ենք այն հիմքով, որ ունենք օրինական բիզնես շահ՝ վերահսկելու և գնահատելու շահագրգիռ կողմերի տեսակետներն ու որոշումները և ուրվագծելու այն ձևը, որով նրանց տեսակետներն ու որոշումները կարող են ազդել ՖՄԻ-ի և նրա արդյունաբերության վրա, որը չի գերակայում Ձեր շահերին, իրավունքներին և ազատություններին՝ Ձեր մասին տեղեկությունները պաշտպանելու նպատակով:

Եթե մենք չենք հիմնավորում Ձեր մասին տեղեկությունների օգտագործումը վերը նշված իրավական որևէ հիմքով, կամ երբ դա պահանջում է օրենքը, մենք կխնդրենք Ձեր համաձայնությունը՝ նախքան տեղեկատվությունը մշակելը (այս դեպքերը պարզ կլինեն համատեքստից):

Որոշ դեպքերում կարող ենք օգտագործել Ձեր մասին տեղեկությունները վերը չնկարագրված ձևերով: Եթե դա այդպես է, մենք կտրամադրենք լրացուցիչ գաղտնիության ծանուցագիր, որը բացատրում է նման օգտագործումը: Դուք պետք է կարդաք ցանկացած լրացուցիչ ծանուցագիր՝ այս ծանուցագրի հետ միասին:

Ո՞ւմ ենք մենք տրամադրում Ձեր տվյալները և ի՞նչ նպատակներով

Մենք կարող ենք կիսվել Ձեր մասին տեղեկություններով՝

  • ՖՄԻ-ի մասնաճյուղերի հետ,
  • երրորդ կողմերի հետ, որոնք ՖՄԻ-ի մասնաճյուղերին կամ Ձեզ տրամադրում են ապրանքներ կամ ծառայություններ (ինչպես օրինակ՝ պրոֆեսիոնալ խորհրդատուները, վճարման ծառայություններ մատուցողները, առաքման մատակարարները, աուդիտորները և տեղեկատվական ծառայություններ մատուցողները),
  • ՖՄԻ-ի մասնաճյուղերի խնամքով ընտրված բիզնես գործընկերների և գովազդատուների հետ (մեր արտադրանքի հետ կապված ոլորտներում կամ դրանց ոճին և կերպարին համապատասխանող ոլորտներում), որպեսզի նրանք կարողանան կապվել Ձեզ հետ առևտրային ծրագրերի, ուսումնական նյութերի և դասընթացների վերաբերյալ առաջարկներով, որոնք, նրանց կարծիքով, կարող են Ձեզ հետաքրքրել՝ ըստ Ձեր նախասիրությունների և
  • այլ երրորդ կողմերի հետ օրենքով թույլատրված դեպքերում (ինչպես օրինակ՝ կանոնակարգող մարմիններ, պետական գերատեսչություններ և պրոֆեսիոնալ խորհրդատուներ):

Մենք Ձեր մասին տեղեկությունները փոխանցում ենք այլոց՝ միայն գործող օրենքներին համապատասխան: Այսպիսով, երբ օրենքը պահանջում է Ձեր համաձայնությունը, մենք նախ կխնդրենք դա:

Տվյալների փոխանակում ՖՄԻ-ի այլ մասնաճյուղերի հետ

  • Ձեր մասին տեղեկատվությունը կփոխանցվի «Philip Morris Products S.A.»-ին (տեղակայված է Նյուշատելում, Շվեյցարիա), որը ՖՄԻ-ի մասնաճյուղերի անձնական տվյալների մշակման կենտրոնական կառավարման գրասենյակն է: Ձեր մասին տեղեկատվությունը կարող է նաև փոխանցվել «Philip Morris International IT Service Center Sàrl»-ին (տեղակայված է Լոզանում, Շվեյցարիա) որպես ՖՄԻ-ի մասնաճյուղերի տեխնոլոգիական մատակարար: «Philip Morris Products S.A.»-ը և (այնքանով, որքանով նրան հասանելի է) «Philip Morris International IT Service Center Sàrl»-ը մշակում են Ձեր մասին տեղեկատվությունը՝ սույն ծանուցագրում նկարագրված բոլոր նպատակներով:
  • Եթե մենք կազմակերպում ենք աշխատանքի հետ կապված ճանապարհորդություն (օր.՝ երբ այցելում եք ՖՄԻ-ի մեկ այլ մասնաճյուղ), Ձեր մասին տեղեկությունները կարող են փոխանցվել ՖՄԻ-ի մասնաճյուղին (եթե ՖՄԻ-ի մասնաճյուղը չի եղել այն մասնաճյուղը, որն առաջինն է հավաքել տեղեկատվությունը), որն այս ծանուցագրում նկարագրված բոլոր նպատակներով գործառնությունների տարածաշրջանային կենտրոնն է, ՖՄԻ-ի մասնաճյուղին, որը հանդիսանում է ՖՄԻ-ի մասնաճյուղի գործառնությունների տարածաշրջանային կենտրոնը, ուր Դուք մեկնում եք, ՖՄԻ-ի մասնաճյուղին, ուր Դուք մեկնում եք և ՖՄԻ-ի մասնաճյուղին, որը պատասխանատու է աշխատանքի հետ կապված ճանապարհորդության առնչությամբ անվտանգության ապահովման ցանկացած գործողության համար:
  • Ձեր մասին տեղեկությունները կարող են փոխանցվել ՖՄԻ-ի ցանկացած այլ մասնաճյուղի, որի հետ Դուք կապվում կամ բիզնես եք վարում (օրինակ, եթե ապրանքներ կամ ծառայություններ եք վաճառում ՖՄԻ-ի այլ մասնաճյուղերի կամ ճանապարհորդում եք ՖՄԻ-ի այլ գրասենյակներ այն ժամանակահատվածում, երբ գործնական հարաբերություններ ունեք ՖՄԻ-ի մասնաճյուղի հետ):

ՖՄԻ-ի մասնաճյուղերի և այն երկրների տվյալները, որտեղ նրանք հիմնադրվել են, հասանելի են այստեղ:

Երկրին բնորոշ լրացուցիչ կետեր

Կախված նրանից, թե որ երկրում եք, մենք ցանկանում ենք, որ տեղյակ լինեք մի քանի այլ կետերի մասին:

Եթե Դուք Ճապոնիայում եք, իմացեք ավելին…

Եթե գտնվում եք Ճապոնիայում, նկատի ունեցեք, որ Ձեր մասին տեղեկությունները սույն ծանուցագրում նկարագրված նպատակներով մենք համօգտագործում ենք ՖՄԻ-ի այլ մասնաճյուղերի հետ՝ տվյալների պաշտպանության Ճապոնիայի օրենքների համաձայն, «համատեղ օգտագործման» հիման վրա: Երբ մենք դա անում ենք, «Philip Morris Japan Limited»-ը (PMJ) շարունակում է պատասխանատվությամբ կառավարել Ձեր անձնական տվյալները, և մենք պահանջում ենք, որ նրանք, ում հետ մենք համօգտագործում ենք տվյալները, անեն նույնը: Ավելին, եթե նրանք գտնվում են Ճապոնիայից դուրս, մենք ողջամիտ միջոցներ ենք ձեռնարկում` համապատասխան օրենքների և կանոնակարգերի համաձայն:

Տվյալների համօգտագործում երրորդ կողմերի հետ

  • Գործող օրենքով թույլատրված սահմաններում մենք կարող ենք համօգտագործել Ձեր մասին տեղեկությունները երրորդ անձանց հետ, որոնք ՖՄԻ-ի մասնաճյուղերին կամ Ձեզ տրամադրում են ապրանքներ կամ ծառայություններ (ինչպես օրինակ՝ Ձեր գործատուն, խորհրդատուները, վճարման ծառայություններ մատուցողները, առաքման մատակարարները, մանրածախ առևտրականները, ապրանքագետները, տեղեկատվական ծառայություններ մատուցողները և տարիքի ստուգման ծառայության մատակարարները)
  • Գործող օրենքով թույլատրված սահմաններում մենք կարող ենք համօգտագործել Ձեր մասին տեղեկությունները ՖՄԻ-ի մասնաճյուղերի կողմից խնամքով ընտրված երրորդ կողմի բիզնես գործընկերների և գովազդատուների հետ (որևէ բան, որ կարող եք կապել մեր արտադրանքի հետ, օրինակ, քանի որ դրանք ունեն նմանատիպ կամ լրացնող պատկեր, ոճ կամ ֆունկցիոնալություն), որպեսզի նրանք կարողանան կապվել Ձեզ հետ ապրանքների, ծառայությունների և գովազդների առումով, որոնք, իրենց կարծիքով, կարող են հետաքրքրել Ձեզ՝ Ձեր նախասիրություններին համապատասխան:
  • Օրենքով թույլատրված կամ օրենքով պահանջվող դեպքերում մենք կարող ենք փոխանցել Ձեր մասին տեղեկություններն այլ երրորդ կողմերի, ինչպես օրինակ՝ կանոնակարգող մարմիններ, պետական գերատեսչություններ, ի պատասխան իրավապահ մարմինների կամ պետական այլ պաշտոնյաների հարցումների, երբ մենք համարում ենք, որ բացահայտումն անհրաժեշտ է կամ տեղին՝ կանխելու ֆիզիկական վնասը կամ ֆինանսական կորուստը կամ կասկածելի կամ փաստացի անօրինական գործունեության հետաքննության հետ կապված, ինչպես նաև կազմակերպական վերակազմակերպման համատեքստում։
  • Եթե մենք կազմակերպում ենք աշխատանքի հետ կապված ճանապարհորդություն (օրինակ, երբ այցելում եք ՖՄԻ-ի մեկ այլ մասնաճյուղ), Ձեր մասին տեղեկությունը կարող է փոխանցվել երրորդ կողմերին, որոնք կազմակերպում են ճանապարհորդությունը, տրամադրում են տրանսպորտի կամ ճանապարհորդության հետ կապված ծառայություններ, ինչպես օրինակ՝ ճամփորդական գործակալները, առցանց ամրագրման մատակարարները, տոմսերի վաճառքի գործակալները, ավիաընկերությունները, մեքենաների վարձույթով զբաղվող ընկերությունները, երկաթուղային ծառայությունների մատակարարները և հյուրանոցները: Այս երրորդ կողմերը կօգտագործեն Ձեր մասին տեղեկություններն իրենց սեփական նպատակներով (օրինակ՝ Ձեզ տրանսպորտ կամ կացարան տրամադրելու իրենց պարտավորությունները կատարելու համար), և Դուք պետք է ստուգեք նրանց գաղտնիության ծանուցագրերը Ձեր տեղեկությունների օգտագործման վերաբերյալ լրացուցիչ մանրամասների առնչությամբ:

Ո՞ւր կարող են ուղարկվել Ձեր մասին տեղեկությունները

Ինչպես ցանկացած բազմազգ կազմակերպություն, այնպես էլ ՖՄԻ-ի մասնաճյուղերը փոխանցում են տեղեկատվություն ամբողջ աշխարհում: Համապատասխանաբար, Ձեր մասին տեղեկությունները կարող են փոխանցվել ամբողջ աշխարհում (օրինակ, եթե գտնվում եք Եվրոպական Տնտեսական Տարածքում («ԵՏՏ»), Ձեր տվյալները կարող են փոխանցվել ԵՏՏ-ից դուրս, եթե Ավստրալիայում եք, Ձեր մասին տեղեկությունները կարող են փոխանցվել Ավստրալիայից դուրս):

Սույն ծանուցագրում նկարագրված տեղեկատվությունն օգտագործելիս՝ Ձեր մասին տեղեկությունները կարող են փոխանցվել այն երկրի կամ տարածքի ներսում կամ դրա սահմաններից դուրս, որտեղ այն հավաքվել է՝ ներառյալ երկիրը կամ տարածքը, որը գուցե չունենա տվյալների պաշտպանության համարժեք չափանիշներ:

ԵՏՏ-ի ներսում գործող ՖՄԻ-ի մասնաճյուղերն անձնական տեղեկությունները կփոխանցեն ՖՄԻ-ի մասնաճյուղերին և նրանց ծառայություններ մատուցողներին՝ ԵՏՏ-ից դուրս, օրինակ՝ գլոբալ բիզնեսի գործունեությունը հեշտացնելու համար: Բոլոր դեպքերում փոխանցումը տեղի կունենա.

Բոլոր դեպքերում տվյալ երկրներում կամ տարածքներում անձնական տեղեկությունների պաշտպանության համար կկիրառվեն անվտանգության համապատասխան միջոցներ՝ համաձայն տվյալների պաշտպանության գործող օրենքների:

Մեր ծառայություններ մատուցողները գտնվում են աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ մասնավորապես ԵՏՏ-ում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հնդկաստանում, Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում և Ավստրալիայում:

Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր մասին տեղեկությունները

Մենք իրականացնում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ պաշտպանելու անձնական տվյալները, որոնք մենք պաշտպանում ենք չարտոնված հրապարակումից, օգտագործումից, փոփոխումից կամ ոչնչացումից: Անհրաժեշտության դեպքում մենք օգտագործում ենք գաղտնագրում և այլ տեխնոլոգիաներ, որոնք կարող են աջակցել` անվտանգ պահելու Ձեր տրամադրած տեղեկությունները: Մենք նաև պահանջում ենք, որ մեր ծառայություններ մատուցողները պահպանեն տվյալների գաղտնիության և անվտանգության խիստ պահանջները:

Որքա՞ն ժամանակ կպահպանվեն Ձեր մասին տեղեկությունները

Մենք կպահպանենք Ձեր մասին տեղեկություններն այն ժամանակահատվածի համար, որն անհրաժեշտ է այն նպատակների իրականացման համար, որոնց համար հավաքագրվել են տեղեկությունները: Դրանից հետո մենք այն կջնջենք։ Ժամանակահատվածը տարբեր կլինի՝ կախված այն նպատակներից, որոնց համար հավաքագրվել են տեղեկությունները: Նկատի ունեցեք, որ որոշ հանգամանքներում Դուք իրավունք ունեք մեզ խնդրել ջնջել տեղեկությունները: Երբեմն նաև օրինական կերպով պարտավոր ենք պահպանել տեղեկությունները, օրինակ՝ հարկային և հաշվապահական նպատակներով:

Որպես կանոն` մենք պահպանում ենք տվյալները՝ հիմնվելով ստորև բերված աղյուսակում նկարագրված չափանիշների վրա.

Տեսակ

Բացատրություն/պահպանման բնորոշ չափանիշներ

  • տվյալների բազայի գրառումներ

Եթե Դուք անհատ եք, ով մեզ ծառայություններ է մատուցում (կա՛մ ուղղակիորեն, կա՛մ Ձեր գործատուի համար), ապա Ձեր պրոֆիլի տեղեկատվության մեծ մասը պահպանվում է մեր փոխհարաբերությունների ողջ ընթացքում. օրինակ, քանի դեռ շարունակում եք ծառայություններ մատուցել, ապրանքներ գնել, օգտագործել թվային կապի հաղորդակցությունն ապահովող կետը կամ պատասխանել մեր հաղորդակցություններին: Այնուամենայնիվ, Ձեր մարքեթինգային պրոֆիլի որոշ տարրեր, ինչպիսին է Ձեր գնումների պատմությունը, բնականաբար, որոշ ժամանակ անց հնանում են, ուստի մենք դրանք ինքնաբերաբար ջնջում ենք սահմանված ժամանակահատվածներից հետո, որոնք համապատասխանում են այն նպատակին, որի համար մենք դրանք հավաքել ենք:

  • բիզնեսի և վճարումների մասին գրառումներ

Մենք վարում ենք հաշիվ-ապրանքագրերի, վաճառքի, գնումների, կատարված և ստացված վճարումների և օժանդակ փաստաթղթերի (օրինակ՝ պայմանագրերը և էլ. նամակները) գրանցումները՝ ընկերության և հարկային պահանջներին համապատասխան, սովորաբար 11 տարի: Մենք նաև պահպանում ենք մատակարարների նկատմամբ իրականացված ստուգումների գրառումներն այնքան ժամանակ, որքան մեզանից պահանջվում է՝ մեր իրավական և կանոնակարգման պարտավորությունները կատարելու համար:

  • այցելուների գրառումները

Մեր հաստատություններ այցելելու դեպքում, այցելուների գրառումները սովորաբար պահպանվում են ընդամենը մի քանի ամիս:

  • CCTV (տեսաձայնագրություններ)

Մեր հաստատություններ այցելելու դեպքում, տեսաձայնագրությունները (CCTV) սովորաբար պահպանվում են ընդամենը մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ՝ կախված ձայնագրման հատուկ նպատակից:

  • գնումներ և երաշխիք

Եթե ապրանքներ եք գնում, մենք կպահենք դրանց մանրամասներն այնքան ժամանակ, որքան պահանջվում է վաճառքն ավարտելու և ցանկացած օրինական պարտավորություններին համապատասխանելու համար (օրինակ՝ հարկային և հաշվապահական հաշվառման նպատակներով): Եթե Դուք գրանցվեք նաև ՖՄԻ-ի արտադրանքի երաշխիք ստանալու համար, մենք կպահպանենք դրա մանրամասները` երաշխիքին համապատասխան ժամանակահատվածով:

  • հաճախորդների սպասարկում

Հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ կապ հաստատելու դեպքում մենք կգրանցենք Ձեր հարցումը և կպահենք այն, քանի դեռ այն համահունչ է մեր փոխհարաբերություններին, օրինակ, եթե Ձեզ անհրաժեշտ է, որ մենք փոխարինենք երաշխիքով սարքը: Հաճախորդների սպասարկման հետ կապված այլ գրառումներ (օրինակ՝ հեռախոսազանգի ավտոմատ ձայնագրությունը, որով մեզ խնդրում եք Ձեզ ուղղորդել մանրածախ խանութ) կարող են համապատասխան լինել միայն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել ավելի մշտական գրառումներ, և դրանք կպահվեն միայն ժամանակավորապես:

  • համակարգի աուդիտի տեղեկամատյաններ

Համակարգի աուդիտի տեղեկամատյանները սովորաբար պահպանվում են 18 ամիս ժամկետով:

  • բիզնեսի վերլուծություն

Բիզնեսի վերլուծության տվյալները սովորաբար հավաքվում են ավտոմատ կերպով, երբ օգտվում եք ՖՄԻ-ի հաղորդակցություն ապահովող կետերից և կարճ ժամանակ անց անանունացվում/հավաքվում են:

Ի՞նչ իրավունքներ և տարբերակներ ունեք

Դուք կարող եք ունենալ ստորև բերված որոշ կամ բոլոր իրավունքները՝ կապված Ձեր մասին մեզ մոտ պահվող տեղեկությունների հետ.

  • դիմել մեզ՝ տրամադրելու Ձեզ հասանելիություն դրանց,
  • դիմել մեզ՝ ուղղելու, թարմացնելու կամ ջնջելու դրանք,
  • դիմել մեզ՝ սահմանափակելու մեր կողմից դրանց օգտագործումը որոշակի իրավիճակներում,
  • առարկել մեր կողմից դրանց օգտագործմանը որոշակի իրավիճակներում,
  • հետ վերցնել մեր կողմից դրանց օգտագործման վերաբերյալ Ձեր համաձայնությունը,
  • տվյալների տեղափոխելիություն որոշակի հանգամանքներում,
  • հրաժարվել դրանք մեր կողմից ուղղակի մարքեթինգի համար օգտագործելուց և
  • բողոք ներկայացնել Ձեր երկրի վերահսկիչ մարմին (եթե այդպիսին առկա է):

Մենք Ձեզ առաջարկում ենք այս իրավունքներից օգտվելու հեշտ եղանակներ, ինչպիսիք են «ապաբաժանորդագրվել» հղումները կամ Ձեզ կոնտակտային հասցե տրամադրելը Ձեր ստացած հաղորդագրություններում կամ օգտագործելով «ո՞ւմ հետ կապվել հարցերի դեպքում» պարբերության կոնտակտները այս ծանուցագրի վերջում:

Որոշ բջջային հավելվածներ, որոնք մենք առաջարկում ենք, կարող են նաև ուղարկել Ձեզ «push» հաղորդագրություններ, օրինակ՝ նոր ապրանքների կամ ծառայությունների մասին: Դուք կարող եք անջատել այս հաղորդագրությունները Ձեր հեռախոսի կամ հավելվածի կարգավորումների միջոցով:

Ձեր ունեցած իրավունքները կախված են Ձեր երկրի օրենքներից: Եթե գտնվում եք Եվրոպական տնտեսական տարածքում, ապա կունենաք ստորև բերված աղյուսակում նշված իրավունքները: Եթե գտնվում եք որևէ այլ վայրում, ապա կարող եք կապվել մեզ հետ (տե՛ս այս ծանուցագրի վերջում գտնվող «ո՞ւմ հետ կապվել հարցերի դեպքում» պարբերությունը) ավելին իմանալու համար:

Իրավունք՝ կապված Ձեր մասին մեր ունեցած տեղեկատվության հետ

Լրացուցիչ մանրամասներ (նշում. այս բոլոր իրավունքների համար կիրառվում են որոշակի իրավական սահմանափակումներ)

  • խնդրել մեզ թույլ տալու Ձեզ այն մատչել

Սա հաստատում է.

  • անկախ նրանից, թե մենք մշակում ենք Ձեր մասին տեղեկատվությունը, թե ոչ,
  • մեր անունը և կոնտակտային տվյալները,
  • մշակման նպատակը,
  • համապատասխան տեղեկատվության կատեգորիաները,
  • այն անձանց կատեգորիաները, որոնց հետ մենք կիսում ենք տեղեկատվությունը, և, եթե որևէ անձ գտնվում է ԵՏՏ-ից դուրս և չի օգտվում Եվրոպական Հանձնաժողովի համապատասխանության որոշումից, տեղեկատվության պաշտպանության համապատասխան երաշխիքներից,
  • (եթե մենք ունենք այն) տեղեկատվության աղբյուրը, եթե մենք այն Ձեզանից չենք հավաքել,
  • (այնքանով, որքանով մենք անում ենք որևէ բան, որը հայտնվել է Ձեր ուշադրության կենտրոնում) ավտոմատացված որոշումների կայացման, այդ թվում՝ պրոֆիլավորման առկայություն, որն առաջացնում է իրավական հետևանքներ Ձեր նկատմամբ կամ էականորեն ազդում է Ձեզ վրա նման ձևով, և ներգրավված տեղեկատվության տրամաբանության մասին, ինչպես նաև Ձեզ համար նման մշակման նշանակությունն ու նախատեսվող հետևանքները, և
  • այն ժամանակահատվածը որոշելու չափանիշները, որի ընթացքում մենք կպահպանենք տեղեկատվությունը:

Ձեր խնդրանքով մենք Ձեզ կտրամադրենք Ձեր մասին մեր օգտագործած տեղեկատվության պատճենը (պայմանով, որ դա չի ազդում այլոց իրավունքների և ազատությունների վրա):

  • խնդրել մեզ ուղղել կամ թարմացնել այն

Սա գործում է, եթե մեր ունեցած տեղեկատվությունը սխալ է կամ թերի:

  • խնդրել մեզ ջնջել այն

Սա գործում է, եթե.

  • մեր ունեցած տեղեկատվությունն այլևս անհրաժեշտ չէ այն նպատակների համար, որոնց համար մենք օգտագործում ենք այն,
  • մենք օգտագործում ենք տեղեկատվությունը Ձեր համաձայնության հիման վրա, և դուք հետ եք վերցնում Ձեր համաձայնությունը (այս դեպքում մենք կհիշենք այլևս չկապվել Ձեզ հետ, եթե մեզ չասեք, որ ցանկանում եք ջնջել Ձեր մասին բոլոր տեղեկությունները, որի դեպքում մենք կհարգենք Ձեր ցանկությունները),
  • մենք օգտագործում ենք տեղեկատվությունն օրինական շահերի հիման վրա և գտնում ենք, որ հետևելով Ձեր առարկությանը, մենք գերակա շահ չունենք դրա օգտագործումը շարունակելու համար,
  • տեղեկատվությունն ապօրինի է ձեռք բերվել կամ օգտագործվել կամ
  • իրավական պարտավորությունները կատարելու նպատակով:
  • խնդրել մեզ սահմանափակել դրա մշակումը

Այս իրավունքը կիրառվում է ժամանակավորապես, այն ընթացքում, երբ մենք ուսումնասիրում ենք Ձեր դեպքը, եթե Դուք՝

  • վիճարկում եք մեր օգտագործած տեղեկատվության ճշգրտությունը կամ
  • դեմ եք եղել մեր կողմից տեղեկատվությունը օրինական շահերի հիման վրա օգտագործելուն

(եթե այս դեպքերում Դուք օգտվում եք Ձեր իրավունքից, մենք Ձեզ տեղյակ կպահենք՝ նախքան տեղեկատվությունը կրկին օգտագործելը):

Այս իրավունքը կիրառվում է նաև, եթե՝

  • մեր օգտագործումն անօրինական է, և Դուք դեմ եք տվյալների ջնջմանը կամ
  • մենք այլևս տվյալների կարիք չունենք, բայց դրանք պահանջում եք իրավական գործ հարուցելու համար:
  • առարկել մեր կողմից դրա մշակմանը

Այստեղ Դուք ունեք երկու իրավունք.

  1. եթե մենք օգտագործում ենք Ձեր մասին տեղեկատվությունն ուղղակի շուկայավարման համար. կարող եք «հրաժարվել» (առանց դա հիմնավորելու անհրաժեշտության), և մենք կկատարենք Ձեր խնդրանքը, ինչպես նաև,
  2. եթե մենք օգտագործում ենք Ձեր մասին տեղեկատվությունն օրինական շահի հիման վրա՝ ուղղակի շուկայավարումից զատ այլ նպատակներով, կարող եք առարկել մեր կողմից այդ նպատակներով օգտագործման դեմ՝ բացատրելով Ձեր կոնկրետ իրավիճակը, և մենք կքննարկենք Ձեր առարկությունը:
  • հետ վերցնել Ձեր համաձայնությունը՝ մեր կողմից այն օգտագործելու համար

Սա կիրառվում է, եթե իրավական հիմքը, որի հիման վրա մենք օգտագործում ենք Ձեր մասին տեղեկությունները, համաձայնությունն է: Այս դեպքերը պարզ կլինեն համատեքստից։

  • տվյալների տեղափոխելիության համար

Եթե.

  1. Դուք մեզ տրամադրել եք տվյալներ. և
  2. մենք օգտագործում ենք այդ տվյալներն ավտոմատացված միջոցներով՝ կա՛մ Ձեր համաձայնության հիման վրա, կա՛մ Ձեր հանդեպ մեր պայմանագրային պարտավորությունների կատարման հիման վրա,

այնուհետև, իրավունք ունեք մեզանից հետ ստանալու տվյալները սովորաբար օգտագործվող ձևաչափով, և իրավունք ունեք մեզանից պահանջել փոխանցել տվյալները մեկ ուրիշին, եթե դա մեզ համար տեխնիկապես հնարավոր է:

  • Ձեր երկրի վերահսկիչ մարմնին բողոք ներկայացնելու համար

Եվրոպական Տնտեսական Տարածքի յուրաքանչյուր երկիր պետք է այդ նպատակով նախատեսի մեկ կամ մի քանի պետական մարմիններ:

Նրանց կոնտակտային տվյալները կարող եք գտնել այստեղ՝

http://ec.europa.eu/justice/data-protection/bodies/authorities/index_en.htm

Այլ երկրների համար խնդրում ենք օգտվել Ձեր երկրում տվյալ մարմնի կայքէջից:

Երկրին բնորոշ լրացուցիչ կետեր

Կախված նրանից, թե Դուք որ երկրում եք տեղակայված, կարող եք ունենալ որոշ լրացուցիչ իրավունքներ:

Կախված նրանից, թե Դուք որ երկրում եք տեղակայված, կարող եք ունենալ որոշ լրացուցիչ իրավունքներ:

Եթե Դուք Ֆրանսիայում եք, իմացեք ավելին…

  • Եթե Ֆրանսիայում եք, իրավունք ունեք մեզ ցուցումներ տալ մեզ մոտ պահվող Ձեր մասին տեղեկությունների վերաբերյալ Ձեր մահվան դեպքի համար (մասնավորապես՝ արդյոք մենք պետք է պահենք կամ ջնջենք դրանք, և արդյոք ուրիշները պետք է իրավունք ունենան դրանք տեսնելու): Դուք կարող եք.
  1. ընդհանուր հրահանգներ տալ թվային ծառայություններ մատուցողին, որը գրանցված է տվյալների պաշտպանության ֆրանսիական վերահսկող մարմնում (կոչվում է «CNIL») (այս հրահանգները վերաբերում են Ձեր մասին տեղեկությունների ամբողջական օգտագործմանը) կամ
  2. մեզ տալ հատուկ հրահանգներ, որոնք վերաբերում են միայն մեր կողմից Ձեր մասին տեղեկությունների օգտագործմանը:

Ձեր հրահանգները կարող են պահանջել մեր կողմից Ձեր մասին տեղեկությունների փոխանցումը երրորդ կողմին, (բայց եթե տեղեկատվությունը պարունակում է տեղեկություններ այլոց մասին, նրանց գաղտնիության իրավունքները նույնպես հարգելու մեր պարտավորությունը կարող է նշանակել, որ մենք չենք կարող ամբողջությամբ հետևել Ձեր նամակում նշված հրահանգներին): Դուք կարող եք երրորդ կողմ նշանակել, որը պատասխանատու կլինի Ձեր հրահանգներին հետևելու համար: Եթե երրորդ կողմ չեք նշանակում այդ կերպ, Ձեր իրավահաջորդները (եթե Ձեր հրահանգներում այլ բան չնշեք) Ձեր մահից հետո իրավունք կունենան օգտվելու Ձեր մասին տեղեկությունների նկատմամբ Ձեր իրավունքներից.

  1. Ձեր ունեցվածքը կառավարելու համար (այդ դեպքում Ձեր իրավահաջորդները կկարողանան հասանելիություն ունենալ Ձեր վերաբերյալ տեղեկություններին՝ նույնացնելու և ձեռք բերելու տեղեկություններ, որոնք կարող են օգտակար լինել Ձեր գույքը կառավարելու համար՝ ներառյալ ցանկացած թվային ապրանք կամ տվյալ, որը կարող է համարվել որպես ընտանեկան հիշողություն, որը փոխանցելի է Ձեր իրավահաջորդներին) և
  2. ապահովելու, որ Ձեր մասին տեղեկություններ օգտագործող կողմերը հաշվի առնեն Ձեր մահը (օրինակ՝ Ձեր հաշիվը փակելը, Ձեր մասին տեղեկությունների օգտագործման կամ թարմացման սահմանափակումը):

Դուք ցանկացած ժամանակ կարող եք փոփոխել կամ չեղարկել Ձեր հրահանգները: Ձեր մահվան դեպքում Ձեր մասին տվյալների մշակման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս 1978 թվականի հունվարի 6-ի 78-17 օրենքի 40-1 հոդվածը: Երբ մահանաք, Դուք լռելյայն կերպով կդադարեք օգտագործել Ձեր հաշիվը, և մենք կջնջենք Ձեր մասին տեղեկությունները` մեր պահպանման քաղաքականության համաձայն (մանրամասների համար տե՛ս «Որքա՞ն ժամանակ կպահվեն Ձեր մասին տեղեկությունները» պարբերությունը):

Եթե Դուք Ավստրալիայում եք, իմացեք ավելին…

  • Եթե Ավստրալիայում եք, ապա հետևյալ լրացուցիչ տեղեկությունները վերաբերում են Ձեզ.
  1. եթե մեզ չեք տրամադրում Ձեր անձնական տվյալները, մենք, հնարավոր է, չկարողանանք (համապատասխանաբար) Ձեզ տրամադրել Ձեր պահանջած տեղեկատվությունը, ապրանքները կամ ծառայությունները կամ կնքել կամ կառավարել առևտրային կամ գործարար հարաբերություններ Ձեզ հետ (կամ Ձեր գործատուի հետ), ինչպես նաև
  2. մեր Գաղտնիության քաղաքականությունը (հասանելի է այստեղ՝ https://www.pmiprivacy.com/en-au/homepage) բացատրում է. ա) ինչպես կարող եք մուտք ունենալ այն անձնական տվյալներին և ուղղել դրանք, որոնք մենք պահում ենք Ձեր մասին, բ) ինչպես կարող եք բողոք ներկայացնել Ձեր անձնական տվյալների մեր կողմից օգտագործման առնչությամբ, և գ) թե ինչպես մենք կքննարկենք ցանկացած բողոք:

Ո՞ւմ հետ կապվել հարցերի դեպքում

Եթե հարցեր ունեք կամ ցանկանում եք օգտվել Ձեր իրավունքներից որևէ մեկից, կարող եք գտնել համապատասխան ՖՄԻ-ի մասնաճյուղի կոնտակտային տվյալները, և եթե կիրառելի է, տվյալների պաշտպանության հարցերով զբաղվող պատասխանատուին՝ այստեղ: ՖՄԻ-ի մասնաճյուղի կողմից Ձեզ ուղարկվող ցակացած հաղորդակցություն կպարունակի նաև կոնտակտային տվյալները:

Եթե Ձեր երկիրն ունի տվյալների պաշտպանության մարմին, Դուք իրավունք ունեք կապվել նրա հետ ցանկացած հարցի կամ մտահոգության դեպքում: Եթե ՖՄԻ համապատասխան մասնաճյուղը չի կարող լուծել Ձեր հարցերը կամ մտահոգությունները, Դուք նաև իրավունք ունեք դիմելու դատական պաշտպանության միջոցների ազգային դատարանում:

Փոփոխություններ այս ծանուցագրում

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս ծանուցագիրը (և գաղտնիության պահպանման ցանկացած լրացուցիչ ծանուցագիր): Օրենքով պահանջված դեպքում մենք Ձեզ կտեղեկացնենք փոփոխությունների մասին. բացի այդ, եթե դա պահանջում է օրենքը, մենք նաև ձեռք կբերենք փոփոխությունների վերաբերյալ Ձեր համաձայնությունը:

Վերջին անգամ փոփոխվել է 2022 թվականի երթ 1-ին: Այս ծանուցագրի նախորդ տարբերակները կարող եք գտնել այստեղ: